Կապանի համայնքապետի թեկնածու Գեւորգ Փարսյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ

15.10.2018 13:11
2048

Կապան խոշորացված համայնքում բազմաթիվ հիմնախնդիրներ կան՝ եւ տասնամյակների խորքից եկող, եւ վերջին տարիներին առաջացած:

Դրանցից յուրաքանչյուրի լուծումը, անշուշտ, անհրաժեշտ է:

Սակայն հանրապետության ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հնարավոր չէ դրանց բոլորի միաժամանակյա եւ հիմնավոր լուծումը, այն էլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

Ուստի եւ առանձնացնում ենք հարցերը, որոնց լուծմանն առաջնայնություն կտրվի:

Առանձնացնում ենք նաեւ մի քանի սկզբունքներ, մտադրություններ, գործունեության ուղղություններ, որոնք մեր պատկերացմամբ կարեւոր են համայնքի ընթացքի ներկա փուլում:

    • Վեր հանել նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ հանրապետական գերատեսչությունների՝ Կապան քաղաքին եւ համայնքի մեջ միավորված գյուղերին առնչվող որոշումները, ծրագրերը եւ ուսումնասիրել դրանց կատարման ընթացքն ու անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը կամ համապատասխան գերատեսչություններին՝ դրանց իրականացմանը միտված կոնկրետ առաջարկություններով:
    • Համայնքում միասնության, համերաշխության, հանդուժողականության մթնոլորտի վերականգնումը, հատկապես համայնքի ընդհանրական շահերին առնչվող հարցերում, համարել առաջնահերթություն՝ անկախ մարդկանց քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից:
    • Համայնքի բնակիչների շահերի պաշտպանություն, կատարվող աշխատանքների հրապարակայնություն ու թափանցիկություն, աջակցություն քաղաքացիական հասարակության հետագա ձեւավորմանը:
    • Համայնքապետի եւ համայնքապետարանի հանդեպ բնակչության հավատի ու վստահության ամրապնդում: Հնարավորինս ակտիվացնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերի քննարկմանն ու լուծմանը:
    • Գույքագրել, հաշվառել համայնքի մեջ մտնող ամեն մի բնակավայրի առաջնահերթ խնդիրները եւ դրանց հիման վրա մշակել ու կառավարություն ներկայացնել Կապանի տարածաշրջանի գյուղապահպանության երկարաժամկետ ծրագիր:
    • Մասնագիտական, փորձագիտական հանձնախմբի միջոցով ուսումնասիրել տարածաշրջանի բնապահպանական վիճակը (փաստագրել հիմնախնդիրները, գնահատել ռիսկերը) եւ մշակել իրավիճակից բխող միջոցառումների համալիր ծրագիր՝ կարեւորելով հատկապես ռիսկերի նվազեցումը, պատճառված վնասների փոխհատուցումը:
    • Համայնքային բյուջեի սեփական եկամուտների (հարկերի եւ տուրքերի) բազայի գույքագրում, սեփական եկամուտների ավելացման հնարավորությունների ուսումնասիրում: Աշխատանքները կազմակերպել այն հաշվով, որ արդյունքներն արտացոլվեն համայնքի 2019թ. վարչական բյուջեում:
    • Կադրերի ընտրության եւ տեղաբաշխման ոլորտում՝ նախ՝ մարդկանց տալ լիարժեք ինքնադրսեւորման հնարավորություն, իսկ առհասարակ՝ պրոֆեսիոնալիզմը դարձնել գլխավոր չափանիշ:
    • Սոցիալական արդարության ապահովումը (համայնքապետարանի գործառույթների մեջ մտնող հարցերում) պահել ուշադրության կենտրոնում:
    • Արցախյան պատերազմում զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը հետամուտ լինել, ուշադրության կենտրոնում պահել համայնքի տարածքում տեղաբաշխված զինվորական կառույցների հոգսերը:
    • Մանկապարտեզների, երաժշտական եւ արվեստի դպրոցների, հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական եւ բուհական հաստատությունների հիմնախնդիրները պահել ուշադրության կենտրոնում, աջակցել դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:
    • Հասարակական կարգի եւ ընդհանրապես իրավակարգի ամրապնդման նպատակով համագործակցել շահագրգիռ կազմակերպությունների եւ մարմինների հետ: Գործող օրենքի շրջանակներում ուժեղացնել հսկողությունն իրավապահ մարմինների կողմից համայնքի տարածքում տարվող աշխատանքների հանդեպ:
    • Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ: Կոնկրետ գործերով հարստացնել քույր քաղաքների հետ բարեկամությունը:
    • Համայնքի քաղաքաշինական ընթացքին հետեւելու, այն ուղղորդելու եւ ոլորտում սուբյեկտիվ լուծումներից զերծ մնալու համար համայնքապետարանին կից ստեղծել քաղաքաշինության եւ գեղարվեստի հարցերով խորհուրդ՝ ճանաչված մասնագետների մասնակցությամբ:
    • Համայնքի տնտեսության դիվերսիֆիկացումը, տնտեսության առաջընթացի ապահովումը համարել կարեւոր առաջնահերթություն:
    • Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում խրախուսել դրական նախաձեռնությունները եւ ցույց տալ համապատասխան աջակցություն:
    • Տեղական հումքի եւ տեղական հնարավորությունների արդյունավետ օգտագործում:
    • Ներդրումների համար համայնքում ստեղծել բարենպաստ ու գրավիչ պայմաններ:
    • Զարգացնել գործընկերային առանձնահատուկ հարաբերություններ «Զանգեզուրի ՊՄԿ», «Պոլիմետալ ինթերնեշնլ» ընկերությունների հետ՝ հաշվի առնելով նրանց բացառիկ դերը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, հոգեւոր-մշակութային կյանքի աշխուժացման գործում:
    • Մշակել համայնքում իրականացվելիք երիտասարդական քաղաքականության հայեցակարգ, որի մեջ ներառել զբաղվածության խնդրի աստիճանական կարգավորումը, ազատ ժամանակի եւ հանգստի խելամիտ կազմակերպումը, երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների աստիճանական եւ հետեւողական լուծումը, մոր եւ մանկան առողջության ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումը, երիտասարդության հայրենասիրական եւ ֆիզիկական դաստիարակությունը:
    • Մշակութային եւ սպորտի ոլորտում նոր մոտեցումներ, մշակութային կյանքի աշխուժացման խթանում:
    • Բազմաբնակարան շենքների, դրանց տանիքների ու վերելակների նորոգում, նորացում, պահպանում:
    • Մայթերի կառուցապատում, համայնքի տարածքով հոսող գետերի հենապատերի եւ ճաղավանդակների նորոգում:
    • Նեղ, բանուկ փողոցներում երթեւեկության ծանրաբեռնվածության թեթեւացում:
    • Զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումների կազմակերպում, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, աջակցություն ոլորտի ընկերություններին, անհատ ձեռներեցներին:
    • Նախակրթարաններում՝ առողջ ու անվտանգ սնունդ, հանգստի նորմալ պայմաններ, նորացված ու ժամանակակից գույք, աջակցություն մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացմանը:
    • Աշխատանքներ՝ ուղղված համայնքի հետագա կանաչապատմանը, ծաղկազարդմանը. այդ նպատակով գյուղական բնակավայրերում տնկարանների հիմնում:
    • Հատուկ կարիքավոր անձանց աջակցության կազմակերպում, հարմարեցված աշխատատեղերի ստեղծում, թեքահարթակների կառուցում:
    • Աղբահանության, սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետ կազմակերպում: Կապան քաղաքով հոսող Վաչագան եւ Ողջի գետերի հունի մաքրում ու սանիտարական պատշաճ վիճակի ապահովում: Համայնքի սանիտարական վիճակի ապահովման գործին մասնակից դարձնել համայնքի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին ու հասարակական կազմակերպություններին:
    • Համայնքի բնակավայրերում գիշերային լուսավորության ընդլայնված ժամանակացույցի կիրառում (մասնավորապես՝ գիշերային լուսավորություն՝ քաղաքի ծայրամասերում, գյուղական բնակավայրերի առավել բանուկ մասերում):
    • Քաղաքում եւ գյուղական բնակավայրերում հասարակական տրանսպորտի աշխատանքի կանոնավորում:
    • Ջրահեռացման համակարգի ընդլայնում, նորոգում:
    • Երթեւեկելի հատվածներին կից մանկական խաղահրապարակների ցանկապատում՝ անվտանգության ապահովման նկատառումներով:
    • Խաղահրապարակների ստեղծում՝ հանգստի, ժամանցի պայմանների նորագույն լուծումներով:
    • Քաղաքի թաղամասերում եւ գյուղական բնակավայրերում հանգստի գոտիների կառուցում:
    • Պատմամշակութային հուշարձանների եւ կոթողների, քանդակների պատշաճ պահպանություն, դրանց շրջակայքի անաղարտության ապահովում եւ գեղարվեստական լուսավորում:
    • Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում հանգստյան գոտու կառուցում:
    • Պատկերասրահների, թանգարանների, գրադարանների արդիականացում:

***

Նշված հիմնադրույթները, սկզբունքները, մտադրությունները մեր ծրագրի հենքն են միայն:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացվող առաջարկությունները հետագայում հաշվի կառնվեն, ինչի շնորհիվ եւ կամբողջացվի սույն ծրագիրը:

Ընտրվելու դեպքում նախընտրական ծրագրիս հիման վրա ավագանու հետ միասին, կվերանայենք Կապան համայնքի զարգացման՝ մեկ տարի առաջ հաստատված հնգամյա ծրագիր եւ կձգտենք կյանքի կոչել այն:

Գեւորգ Փարսյան

9 հոկտեմբերի 2018թ.

 

 

 

 

Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում

09.03.2026 12:43

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

09.03.2026 12:37

Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն հավատարմության երդում են տվել հանրապետության նոր գերագույն առաջնորդին

09.03.2026 10:46

Իսրայելը և Իրանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

09.03.2026 10:41

Յուրաքանչյուր ազգ կփափագեր Աճառյանի նման գիտնական ունենալ

09.03.2026 10:36

Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

09.03.2026 10:26

Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը

09.03.2026 10:23

Իմ մասնագիտական ճանապարհի սկզբում ունեցել եմ կին ղեկավարներ. տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը. Թաթոյան

08.03.2026 22:36

Սյունյաց թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ

08.03.2026 20:23

Շնորհավո՛ր մայրության և գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ․ Նարեկ Կարապետյան

08.03.2026 19:22

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավալի իրողություններ եւ խոհեր

08.03.2026 19:00

Կանանց ուժը, նվիրվածությունը և իմաստությունն այն հիմքերից են, որոնց վրա կառուցվում է մեր ժողովրդի ապագան. Թաթոյան

08.03.2026 14:37