«Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը» հինգ տարեկան է

05.12.2014 21:00
2593

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին նշեց իր հիմնադրման հնգամյակը: Մարզկենտրոնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությանը տարբեր ՀԿ-ների, ԶԼՄ-ների, տեղական այլ կառույցների ներկայացուցիչները, կազմակերպության անդամներն ու շահառուները ներկայացված հաշվետվությամբ ծանոթացան ռեսուրս կենտրոնի մինչ այժմ կատարած աշխատանքներին, տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրած գործունեությանը, գրանցած հաջողություններին:

«ԿԿՌԿ» ՀԿ-ն ստեղծվել եւ այժմ էլ ծրագրեր է իրականացնում հիմնականում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հինգ տարում իրագործել է 17 ծրագիր, ունի 26 անդամ, 7 հոգանոց խորհուրդ: Նրա աշխատանքներում ընդգրկվել է 3850 շահառու, տարբեր ծրագրերում աշխատել է 54 հոգի, իսկ ՀԿ-ի 41 շահառու այստեղ վերապատրաստում անցնելուց հետո ընդունվել է աշխատանքի:

ՀԿ-ի նպատակը հիմնականում կանանց դերի հզորացումն է նրանց հմտությունների եւ կարողությունների զարգացման միջոցով, որն իրականացվում է տարբեր դասընթացների, սեմինարների, քննարկումների, միջոցառումների տեսքով: «ԿԿՌԿ»-ն ակտիվորեն մասնակցում է համայնքում եւ մարզում կազմակերպվող միջոցառումներին, տոներին` ցուցահանդես-վաճառքների միջոցով ներկայացնելով նաեւ իր ձեռքի աշխատանքների ակումբի գործերը: Ի դեպ, հենց ՀԿ-ի ծրագրերի շնորհիվ Կապանում վերածնվել են մեր ավանդական կարպետագործությունն ու կավագործությունը, իսկ շահառու կանայք հնարավորություն ունեն իրենց պատրաստած աշխատանքների վաճառքից նաեւ եկամուտ ստանալ: Կենտրոնը զբոսաշրջության զարգացման շրջանակներում 2011-ին լույս է ընծայել «Բացահայտիր Կապանը» աննախադեպ գրքույկ-ուղեցույցը: ՀԿ-ում ստեղծված նվիրատվության արկղը հնարավորություն է տալիս հավաքված իրերով պարբերաբար օգնել Կապանի բազմազավակ մի քանի ընտանիքի:

Կազմակերպությունը միացել է ՀԿ մի շարք ցանցերի, այդ թվում` Սյունիքի ռեսուրս կենտրոնների «Վիննետ Հայաստան» ցանցին, որն էլ 2014-ից արդեն անդամակցում է եվրոպական ռեսուրս կենտրոնների «Վիննետ Եվրոպա» ընկերակցությանը: «Կապանի ԿՌԿ» ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ գալիք տարում, ի թիվս շարունակվող ծրագրերի, կազմակերպությունը ցանկանում է ուշադրություն հրավիրել նաեւ կանանց առողջապահական խնդիրներին:

Միջոցառման մասնակիցները շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին կազմակերպությանը, ինչպես նաեւ քննարկում ծավալվեց, որի ընթացքում ներկաները կարծիք հայտնեցին ՀԿ-ի` դերի եւ առաքելության կատարման մասին, փորձեցին ներկայացնել նաեւ իրենց տեսլականը, թե ինչպես եւ ինչ ուղղվածությամբ պիտի աշխատի կազմակերպությունը կանանց զարգացմանը եւ նրանց դերի բարձրացմանը նպաստելու համար: Իսկ մինչ օրս այստեղ տարբեր ծրագրերի շրջանակներում, բազմաբնույթ միջոցառումներից բացի, կազմակերպվել են օտար լեզուների, համակարգչային, ռեզյումե գրելու, կարուձեւի, կավագործության, բիժուտերիայի պատրաստման, կվիլինգի, բատիկայի եւ այլ դասընթացներ:

Տարեդարձը շնորհավորեցին նաեւ «Մեղրու ռեսուրս կենտրոնից» հյուր եկած գործընկերները:

Վերջում «ԿԿՌԿ» ՀԿ նախագահ Ք.Սաղաթելյանը կազմակերպությանը աջակցած մի շարք կազմակերպությունների եւ անձանց շնորհակալագրեր եւ ձեռքի աշխատանքների ակումբի պատրաստած հուշանվերներ հանձնեց:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40