ԱԳՆ-ն պատրաստում է հերթական ուշացած «հուժկու» հարվածը

03.02.2020 16:47
1179

Ժնևում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը զուգընթաց, ՄԽ համանախագահ ԱՄՆ դեսպանը Բաքվում` իր նախաձեռնությամբ, հանդիպում է Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված՝ «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ: Հանդիպման երկու օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հայկական փորձագիտական հանրությունն ահազանգում էր, փորձ է արվում լեգիտիմացնել այդ համայնքը, փորձ է արվում հավասարության նշան դնել կասկածելի հանգամանքներում ձևավորված այդ համայնքի և արդեն որոշակի ճանապարհ անցած ու կայացած պետության՝ Արցախի Հանրապետության միջև, փորձ է արվում այդ համայնքը «խցկել» բանակցությունների մեջ։

Փորձագիտական հանրությունն ահազանգում էր, իսկ արտգործնախարարությունը հերթական անգամ համառորեն լռում, որևէ հայտարարությամբ հայկական կողմն այդպես էլ չարեց, ոչ բանակցությունների ընթացքում, ոչ դրանից հետո։

Դիրքորոշում, վերաբերմունք ու մոտեցում ճշտելու համար ArmDaily.am-ը շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին բանավոր դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։

Նաղդալյանն ասաց, որ հենց նոր է վերադարձել գործուղումից և որ իրեն մի քանի ժամ է հարկավոր դիրքորոշում ճշտելու և այս հարցով մեկնաբանություն տալու համար։ Ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջոցվեց հեռախոսակապ հաստատել Նաղդալյանի հետ։

Արդեն երկուշաբթի, երբ դիմեցինք մեկնաբանության համար՝ Նաղդալյանը պատասխանեց, որ հարցին կանդրադառնա առաջիկա ճեպազրույցին։ «Մենակ Դուք չեք ուղարկել այդ հարցը, դրա համար ասվելու է բոլորին»,-ասաց Նաղդալյանը։

Սա այն դեպքն էր, որին մեկնաբանություն տալու համար անգամ հարցման անհրաժեշտություն էլ պետք է չլիներ։ Նախարարությունը թերևս պետք է առաջին արձագանքողը լիներ նման հանդիպման։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, իշխանության, պատկան մարմինների արձագանքը խիստ ուշացած է, հերթական իներտ մոտեցումը արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենևին ոչ երկրորդական հարցին։

Նկատենք նաեւ, որ առաջին անգամ չէ, երբ դիմում ենք որեւէ գերատեսչության որևէ հարց մեկնաբանելու համար, սակայն դրա պատասխանը ստանում ենք միայն հրավիրված ասուլիսի ընթացքում։ Ու պատճառաբանությունը, թե բոլորը կամ շատերն են դիմել մեկնաբանության համար՝ որևէ կերպ ընդունելի չի կարող լինել։

Լրատվամիջոցների հարցերին ժամանակին չպատասխանելը կամ ընտրողաբար պատասխանելը պետական գերատեսչությունների մեջ գործելաոճ ու ձեռագիր է դառնում։

Դե եթե անգամ պետական գերատեսչություններն են նման վարքագիծ դրսևորում լրատվամիջոցների հետ շփումներում, ինչ ակնկալել ոչ պետական կառույցներից։

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40