Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

26.05.2020 21:03
1383

Երկու ամիս առաջ, երբ արդեն կորոնավիրուսի հետ կապված լուրերն սկսեցին գրավել ԶԼՄ-ները, այս դահլիճում ոչ մեկ անգամ խոսեցինք նրա մասին, որ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի կորոնավիրուսը չվերածվի քաղաքական վիրուսի։ Եվ հիմա մենք արդեն 1-2 ամսվա կորոնավիրուսային պատմություն ունենք, եւ որոշ քաղաքական ուժեր խինդ ու ծիծաղով, մեծ ոգեւորությամբ, առանձնահատուկ շահագրգռվածությամբ, ես ներողություն եմ խնդրում քաղաքական ուժեր բառի համար, որովհետեւ դրանք իրականում մաֆիոզական ուժեր են, փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ փորձում են պահել իրենց՝ երկար տարիներ իրականացրած թալանը։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պետությունն ամենահզոր սուբյեկտն է։ «Այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ Սյունիքի մարզում, ցույց էր տալիս, որ որոշ անձինք, այնուամենայնիվ, չեն հասկացել այս ուղերձը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատերը նույնիսկ չեն հասկացել, որ թավիշը թուլության հետ խառնելը ճիշտ չէ։ Ենգիբարյանը շեշտեց, որ հազար անգամ հորդրոել են հանկարծ չխառնել եւ տեղը բերել այս պետությունը։ «Այս պետությունն իր գոյության ողջ ընթացքում այսուհետ չպետք է հանդուրժի բդեշխություն, առավել եւս՝ մի մարզում, որտեղ մենք տարիներ շարունակ ունեցել ենք մեծ քրեաօլիգարխիկ ներկայություն՝ իրենց նախկին մարզպետ ածականոնավորների եւ մնացածների գլխավորությամբ»,- ասաց նա։

Պատգամավորն իր խոսքն ուղղեց նրանց, որոնք չեն հասկացել այդ ուղերձն ու շեշտեց, որ այդ փափուկ ուժը՝ օրենքի եւ իրավունքի, այլեւս չի փրկի նրանց։ Ենգիբարյանի կարծիքով՝ այլեւս պետք է պետությունը լուրջ միջոցներ ձեռնարկի եւ անցած շաբաթ Սյունիքում քրեաօլիգարխիկ համակարգի կամ մաֆիոզական խմբակի փորքիկ մասնաճյուղին տա համարժեք պատասխան։ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը այս մարզում ունեն լուրջ աշխատանք անելու եւ պատգամավորը շարունակեց, որ այստեղ լուրջ աշխատանք ունի անելու նաեւ դատախազությունը։ «Օրենքի շրջանակում այս մարզում թե՛ բովանդակային, թե՛ մարդկանց հոգեբանական առումով եւ իրական ուժերի հարաբերակցությունների առումով պետությունն իր տեղն ու դերը ցույց տալու անհրաժեշտություն ունի»,- ասաց պատգամավորը եւ հայտարարեց, որ աչալուրջ է լինելու այս գործընթացի զարգացմանը։ Այնպես, ինչպես այս իրավիճակը ներկայացրել են ԶԼՄ-ները՝ խառնելով սոցիալական բունտի հետ, պատգամավորի համոզմամբ՝ ծիծաղելի էր։ «Հարգելի ԶԼՄ-ներ, կարծում եմ, դուք էլ պետք է կանգնեք ձեր պատվի համար, որովհետեւ ձեզ, ձեր անունը, ձեր վարկը նվաստացնում են մի քանի մաֆիոզական խմբակների կողմից ֆինանսավորվող, իրենց էլ, կներեք, որ ասացի՝ ԶԼՄ»,- եզրափակեց Ենգիբարյանը։

armtimes.com

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17