Քրիստ Մանարյանը նոր ֆիլմ է նկարահանում

26.12.2018 12:06
1132

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը պատմում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների հետաքրքիր և բուռն կյանքի մասին: Սեր, անձնվիրություն, ներողամտություն. ֆիլմի միջոցով ռեժիսորը հորդորում է սիրել անկախ հանգամանքներից: Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Մելինե Ապիկյանը, Կարեն Կոլոսովը, Տիգրան Դավթյանը:

«Իմ սիրտը քոնն է, Միքայել». սա ֆիլմի պայմանական վերնագիրն է: Մեր կինոարվեստում մարդիկ մի տեսակ այնքան էլ անձնավորված չեն՝ չհաշված մի քանի բացառությունները: Գաղափարներ կան, սեր կա, հայրենիք կա, իսկ հատուկ  անունները քիչ են: Ժապավենը սիրո մասին է. աշխարհի պես հին թեմա է: Այս գործով ցանկանում ենք ասել, որ պետք է սիրել անձնվիրաբար, առանց հաշվարկների, սրտի թելադրանքով: Մարդն ավելի երջանիկ է, երբ սիրում է, քան երբ սիրված է: Սիրիր և նվիրվիր, թե դրանից հետո ի՞նչ կլինի, թող Աստվածները որոշեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քրիստ Մանարյանը:

Կինոնկարի հերոսները հիմնականում Մանարյանի ուսանողներն են: «Նրանք իսկապես շնորհալի երիտասարդներ են և նվիրված են իրենց  գործին, ուստի որոշեցի, որ ճիշտ կլինի տեսությունների հետ, որոնք մենք անցնում ենք, նաև գործնական աշխատանք կատարվի: Ֆիլմից ավելի լավ պրակտիկա ես չեմ պատկերացնում»,-շեշտեց ռեժիսորը և հավելեց, որ սա երաժշտական ֆիլմ է, ոչ մյուզիքլ է, ոչ ռոք օպերա է, պարզապես կինոնկար է, որում շատ է երաժշտությունը:

«Սյուժեն այն մասին է, թե ինչպես մի շատ լավ աղջիկ, որը սիրահարված  է  համակուրսեցուն, փորձում է փրկել վերջինիս կյանքը: Չեմ բացահայտի, թե ինչ ընթացք է ունենում սյուժեն: Էկրանին կտեսնեք արհեստավարժ, շնորհաշատ դերասանների, որոնք քիչ կամ գրեթե չեն նկարահանվել, դե իսկ իմ ուսանողներին համարում եմ ապագա արհեստավարժներ։ Ոմանք էլ խաղում են հենց իրենց: Ինքն իրեն է մարմնավորում, մասնավորապես, մեր քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը»,-պատմեց Մանարյանը:

Նրա խոսքով` ֆիլմը կիսափաստավավերագրական ժանրում է արված, բայց իրականում գրեթե բոլոր կադրերը բեմադրված են: «Եթե  ծանոթ եք դանիացի կինոռեժիսոր  Լարս Ֆոն Թրիերի արվեստին, որն իր ինքնատիպ ժապավեններով հեղաշրջում արեց կինոյում, ապա կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Նրա լավագույն գործը համարում եմ «Ալիքները ճեղքելով» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացավ բարձրագույն մրցանակի: Ես վերցրել եմ Ֆոն Թրիերի «Դոգմա 95»- կինոմանիֆեստի որոշ դրույթներ, բայց ոչ ամբողջությամբ և այդ ոգով եմ կառուցել իմ կինոնկարը»,-ընդգծեց Մանարյանը:

Ռեժիսորը մանրամասնեց, որ «Դոգմա 95»-ի համաձայն` թվացյալ գործողություն ֆիլմում չպետք է լինի, այսինքն, եթե  ֆիլմում մարդ  է մեռնում, դա ցույց տալ չի կարելի, քանզի իրականում դերասանը չի մեռնում, տեսախցիկն է հարմարվում գործողություններին, ոչ թե հակառակը, հատուկ լուսավորություն, գրիմ առհասարակ չկա, հնարավորինս բնական է ամեն բան:

«Առաջին անգամ նման մի քանի ֆիլմ նայեցի ու հասկացա, որ դա լրիվ նոր ասելիք է կինոյի բնագավառում, և միշտ ցանկանում էի ինքս էլ նման բան անել: Բայց, կրկնում եմ, ամեն ինչ չէ, որ վերցրել եմ կինոմանիֆեստի դրույթներից: Օրինակ՝ երբ մեր ֆիլմի հերոսուհին հուսահատ թափառում է քաղաքում, կադրից դուրս երաժշտություն է հնչում, մի բան, որ կինոմանիֆեստը բացառում է` պահանջելով, որ ֆիլմում հնչի միայն այն երաժշտությունը, որը լսվում է կադրում»,-ներկայացրեց նա:

Անդրադառնալով նկարահանման աշխատանքներին` Մանարյանն ասաց, որ դրանք չեն սահմանափակվում քոլեջով: Ամբողջ քաղաքում են իրականացվել նկարահանումեր, և ամենածանրը դեռ առջևում է: Նոր տարուց հետո նկարվելու է մեծ համերգ, որին մասնակցելու են տարբեր երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Մանարյանը խոստովանեց, որ մեր օրերում կինո ստեղծելը դժվար է, սակայն ավելի բարդ է ֆիլմում բնականություն ստանալը,  որ մարդիկ օրգանական լինեն: «Բոլորս էլ  շատ հեշտ ենք առօրյայում հաղորդակցվում, բայց հենց տեսնում ենք տեսախցիկը, սկսում ենք խաղալ, իսկ դա ինձ համար ընդունելի չէ, ես պահանջում եմ, որ կերպարներն ու գործողությունները հնարավորինս բնական լինեն: Փորձում եմ այնպես անել, որ ֆիլմի հերոսներն ու նրանց շրջապատող մարդիկ ապրեն, ոչ թե խաղան»,- հավելեց նա:

«Ֆիլմը գարնանն ավարտուն վիճակում կլինի: Շատ կցանկանամ, որ այն մեծ էկրան բարձրանա: Ի վերջո, և իմ, և երիտասարդների համար սա շատ կարևոր աշխատանք է: Մենք ամբողջ քոլեջով ապրում ենք դրանով, և ես շատ ուրախ եմ, որ Տիգրան Դավթյանի նման մարդ կա իմ կողքին: Քոլեջի տնօրեն լինելուց բացի՝ նա մեր ֆիլմի պրոդյուսերն է և ամեն հարցում օգնում  է: Ու նաև երգում է իմ նոր երգերից մեկը, քանի որ հիանալի օպերային երգիչ է: Հուսամ, որ ուսանողների, իմ և մեր քոլեջի կյանքում այս ֆիլմը ինչ-որ բան կփոխի, հավատում եմ, որ մեր կատարած  մեծ աշխատանքը էկրանից տեսանելի կլինի»,-շեշտեց Քրիստ Մանարյանը և շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք կանգնել են իրենց կողքին և հնարավորինս աջակցել ֆիլմի ստեղծմանը:

Անժելա Համբարձումյան

armenpress.am

 

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13