Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղերձը՝ Հանքագործի եւ մետալուրգի օրվա առթիվ

21.07.2024 21:48
3626

Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ։

Լեռնահանքային ոլորտում Հայաստանում աշխատում է ավելի քան 10․000 մարդ, այստեղ են մեր պետության խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց աշխատանքը կենսական դերակատարում ունի ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու բարեկեցության, երկրի տնտեսական զարգացման և պաշտպանունակության ապահովման գործում։ Դա է պատճառը, որ այս տոնն իրենցն են համարում ոչ միայն լեռնահանքային համալիրների և մետալուրգիական ձեռնարկությունների աշխատողները, այլև գիտակակրթական, նախագծային և հետազոտական կազմակերպությունների սովորողներ և աշխատողներ, հարակից ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Արտադրական մշակույթի՝ տասնամյակներով հղկված ամուր ավանդույթների և գիտական-տեխնոլոգիական նորարարության շարունակական համադրումն այս ոլորտում զարգացման և առաջընթացի հիմնական բանաձևն է։ Այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքային տեխնիկայի նորացման, հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծային հզորությունների վերականգնման և մոդերնիզացման, Լիճքվազի լեռնահանքային համալիրում հանքաքարի վերամշակման նոր հզորությունների ստեղծման աշխատանքներին լայնորեն ներգրավված են Հայաստանի առաջատար գիտական-նախագծային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքները շուտով ավարտին կհասցնի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Մտադիր ենք առաջիկայում համագործակցության հուշագիր կնքել Երևանի պետական համալսարանի հետ՝ ի թիվս համագործակցության այլ ճակատների՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ սերտ աշխատանքը համարելով երկարաժամկետ հեռանկարում մեր ձեռնարկությունների կադրային ապահովման կարևոր գրավական։

Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, այս առիթն օգտագործելով ձեզ շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ աշխատանքի, մեր ընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված անձնվեր ջանքի համար. մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ամուր առողջություն, կատարած գործից, գրանցած արդյունքներից բավարարվածության բերկրանք և անսահման երջանկություն։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Գլխավոր տնօրեն

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38