Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր վեցերորդ

10.07.2025 11:37
527

Վեց օր է, ինչ երեկոները Կապանա տան բոլոր ճանապարհները տանում են արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճ Համաշխարհային երաժշտական գանձերը վայելելու եզակի առիթ է ստեղծվել։ Հուլիսի 9-ի փառատոնի վեցերորդ օրվա խորագիրը հռետորական հարց էր պարունակում՝  սիրո՞ւմ եք դուք Բրամսին։ Համերգը մեկնարկեց գերմանացի կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ռոբերտ Շումանի  ալտի և դաշնամուրի համար գրված ստեղծագործության կատարմամբ՝ Մարիաննա Շիրինյան (դաշնամուր), Արմեն Նազարյան (ալտ)։ Հաջորդիվ նույնպես Շումանի ստեղծագործությունը հնչեց՝ «Դաշնամուրային կվարտետ մի բեմոլ մաժոր, օպուս 47» դաշնամուր՝ Մարիաննա Շիրինյան, ջութակ՝ Հրաչյա Ավանեսյան, ալտ՝ Անդրեյ Գրիդչուկ, թավջութակ՝ Սևակ Ավանեսյան։

Հայտարարված ընդմիջումից հետո հնչեց 19-րդ դարի գերմանական երաժշտության դասական Յոհաննես Բրամսի «Լարային սեքստետ թիվ 2 սոլ մաժոր, օպուս 36» լայնակտավ ստեղծագործությունը։ Բեմահարթակում բարձրակարգ երաժիշտների վեցյակն էր՝ Հայկ Կազազյան՝ առաջին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ երկրորդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ առաջին ալտ, Արմեն Նազարյան առաջին ալտ, Սևակ Ավանեսյան առաջին թավջութակ, Ֆրանցիսկո Վիլա՝ երկրորդ թավջութակ հանդիսատեսին տեղափոխեց երաժշտական հնչյունների մոգական աշխարհ, որն այս անգամ ևս վարձատրված հեռացավ դահլիճից։

Վահրամ Օրբելյան

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22