Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր երրորդ

07.07.2026 11:25
739

Փառատոնի երրորդ օրը` հուլիսի 6-ի կեսօրին, սկսվեց համերգով, որին մասնակցում էին երկու սերնդի ներկայացուցիչներ: Բեմահարթակում փառատոնի նշանավոր երաժիշտների հետ հանդես եկան հեղինակավոր բեմերում առաջին քայլերն անող երիտասարդ, շնորհալի երաժիշտներ։ Հնչեցին նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք գեղագիտական հաճույք պատճառեցին հանդիսականին։ Եվ մի բան պարզ դարձավ․ ականավոր երաժիշտներին արժանի հերթափոխ է աճում։

Երեկոյան՝ մինչ համերգը սկսվելը, արդեն ձևավորված ավանդույթով, նախահամերգային հարցուպատասխան էր։ Հանդիսատեսին ներկայացան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, մոլդովացի վիրտուոզ ակորդեոնահար Ռադու Ռատոյը և ժամանակակից ամենավառ ջութակահարներից «Պաբլո Սարասատե» միջազգային մրցույթի դափնեկիր Կարեն Շահգալդյանը։

Համերգը բացվեց Յոհան Սեբաստիան Բախի «Չակոննա՝ պարտիտա թիվ 2-ից ռե մինոր» ստեղծագործության կատարումով։

Ինչպես նախորդ օրը, այս անգամ ևս իր նվագով հանդիսատեսին հիացրեց ակորդեոնահար Ռադու Ռատոյը։

Հաջորդիվ հնչեց Յոհան Բրամսի «Սկերցո, օպուս 4» (ալտի և դաշնամուրի համար)։ Բեմահարթակում էին Լիլիթ Մարտիրոսյանը (դաշնամուր) և Անդրեյ Գրիդչուկը (ալտ)։

Եվս մի անգամ վիրտուոզ ակորդեոնահար Ռադուս Ռատոյը բեմ բարձրացավ, այս անգամ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հետ։ Հնչեց 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտոր Մեչիսլավ Վայնբերգի «Ռապսոդիա մոլդովական թեմաներով» ստեղծագործությունը։

Արդեն ավանդույթ է դարձել, որ ընդմիջումից հետո կատարվում է մի լայնակտավ ստեղծագործություն՝  այս անգամ հնչեց 19-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Շոսոնի «Ջութակի, դաշնամուրի և լարային քառյակի համար կոնցերտը»։ Բեմահարթակում էին մենակատարներ Հայկ Կազազյանը (ջութակ,) Ջուլիեն Լիբեր (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (առաջին ջութակ), Էլլի Սու (երկրորդ ջութակ), Լոան Կազալ (ալտ), Ֆրանցիսկո Վիլա (թավջութակ)։

Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում։ Բեմում դարձյալ ակորդեոնահար Ռադու Ռատոյն էր, ով մեծ ներշնչանքով հնչեցրեց Արամ Խաչատրյանի հանրահայտ վալսը «Դիմակահանդես» բալետից, որն արժանացավ ներկաների բուռն արձագանքին։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24