Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր տասնմեկերորդ

15.07.2026 11:46
441

Փառատոնի վերջին ակորդը հնչեց հուլիսի 14-ին` «Վիեննական երեկո Կապանում» տոնական հանդիսությամբ:

Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի նստարանները հեռացվել էին` դահլիճը վերածելով պարահրապարակի:

Աննկարագրելի մթնոլորտ էր․․․ Ներկաներից շատերը սմոքինգով էին, տոնական երեկոյի մասնակիցները դիմակներ էին  ստանում:

Բեմահարթակում՝ դիրիժորական վահանակի մոտ, Վիեննայում բնակվող դիրիժոր  Ֆլորիան Կրիսպերն էր, նվագախումբը  հնչեցնում էր վալս։ Գերմանիայում բնակվող  պարուսույց Դավիթ Վարդանյանի հրահանգով սկսվեց վալսը, որը տոնական ելևէջներով ու նրբագեղ պարով լցրեց դահլիճը: Տոնական երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել Երևանի պարարվեստի ուսումնարանի սաներն ու շրջանավարտները, ովքեր ներկայացրին այդ նրբագեղ պարը։ Վալսերի ավարտից հետո պարուսույցը վարպետության դաս անցկացրեց տոնական հանդիսության մասնակիցների համար:

Այնուհետև բեմահարթակում «Կապան Ֆեստ-2026»-ի  ջազ նվագախումբն էր՝ Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ:  Ջազի տաք ու կրակոտ ռիթմերը վարակեցին երիտասարդներին, և պարահրապարակը մեկեն աշխուժացավ նրանց պարերից:

Ամենավերջում,  ազգային մեղեդիներ հնչեցնելով, դահլիճ մտավ հայկական ժողովրդական երաժշտության կատարող ու  հետազոտող Նորայր  Քարտաշյանի «Տորք» նվագախումբը, և շուրջպարի  մեջ մտան ահել ու ջահել:

Տոնական երեկոն ձգվեց մինչև կեսգիշեր․․․

Ամենավերջում փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Սևակ Ավանեսյանը երախտագիտություն  հայտնեց փառատոնի աջակիցներին և հովանավորներին՝ համոզմունք հայտնելով, որ մեկ տարի հետո` փառատոնի ավանդական մեկնարկի օրը` հուլիսի 4-ին, կրկին կհանդիպեն:

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40