Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը

27.04.2019 09:57
1106

Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 27-ին տոնի առիթով ողջ հանրապետությունում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ:

Մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ:  Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո:

Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:

Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:

Ժամը 11:00-12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00-13:00-ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ն՝  բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00-15:00-ն՝  սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:

Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով:

Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00-17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով 
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:

Ազատության հրապարակում 11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:

Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00-18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:

Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:

Նույն տարածքում 14:00-15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00-16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում: 
Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00-18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 -18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան  Ազատության հրապարակում ժամը 19:30-21:30-ն:

Կառավարության կողմից ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության առաջին իսկ օրից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Թե քաղաքական տարբեր ուժերի, թե քաղաքացիների կողմից հնչել էին կողմ և դեմ կարծիքներ: Խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռության նպատակը, նշել էր, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետև Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին, և պետք է նշել Քաղաքացու տոն: Արդյունքում երկարատև քննարկումներից հետո նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց ապրիլի 9-ի նիստում:

Ապրիլի 19-ին կառավարության որոշմամբ` ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվեց 124 մլն դրամ:

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45