Այսօր Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

06.11.2019 11:40
3067

Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում:

Հրաչյա Ներսիսյան

Այսօր Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է: Նա ծնվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին` Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա), սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում և Եսայան վարժարանում: Նա մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին:

 

«Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»,- ասել է Մարտիրոս Սարյանը:

Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, ով նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում` մարմնավորելով Ռուստամին, Պեպոյին, Հակոբյանին` «Զանգեզուր»,- ֆիլմում, Դավիթ Բեկին, Էլիզբարովին` «Պատվի համար»,-ում և Վարունցին` «Առաջին սիրո երգը» ֆիլմում:

Եզակի ունակությունների շնորհիվ` նա ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն:

Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:


«Նրա տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից: Նա մեծ արտիստ էր»,- այսպես է արտահայտվել Վահրամ Փափազյանը:
 

Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Տոլստոյի «Կենդանի դիակ»), Պաղտասար աղբարը և, իհարկե, Մեք Գրեգորի (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») կերպարը, որով նա ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին:

 


 

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40