Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

12.07.2024 12:08
878

Փառատոնին միացավ նաև ջազը։

Հուլիսի 11-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմահարթակում ջազային քառյակն էր՝ Արթուր Սաթյան (դաշնամուր), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Էդգար Ավետիսյան (բաս կիթառ), Դավիթ Մելքոնյան (սաքսաֆոն)։ Մինչ համերգի սկսվելը Արթուր Սաթյանը և Արման Մնացականյանը պատմեցին, թե ինչպես մտան ջազային երաժշտության ոլորտ, նաև ներկայացրին կենսագրական տվյալներ։

Արթուր Սաթյանը սերվում է Սաթյանների երաժշտական ընտանիքից։ 1990-ականներին Երևանի լավագույն դաշնակահարներից էր, 1996 թ. հրավիրվել էր Բեյրութ, 1998-ից դասավանդել է, ոգեշնչել տարածաշրջանի բոլոր երաժիշտներին։ Ելույթներ է ունեցել հանրահայտ ջազմենների հետ։

Դահլիճում մոտ երկու ժամ հնչեց ջազային երաժշտություն, կատարվեցին նաև Արթուր Սաթյանի ստեղծագործություններից և մշակումներից։

Համերգի վերջում ջազային քառյակին միացավ կոլորիտային արտաքինով և նույնքան կոլորիտային երաժշտական գործիքով  Մարիուս Պրեդան (Նիդերլանդներ), ով ամբողջական համերգով հանդես կգա այսօր։

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01