Կապանի ստադիոնը չի նորոգվում. սեփականատերը՝ ներկա վիճակի ու Վահե Հակոբյանի 6 մլն դրամ պարտքի մասին

09.01.2019 22:58
1198

Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում վերանորոգում չի իրականացվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց սեփականատեր Գագիկ Օհանջանյանը: Նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ մարզադաշտը կվերանորոգվի, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն էլ 2018-ի դեկտեմբերին կայացած իր ասուլիսում նշել էր, որ եռակողմ բանակցություններ կան: Հույս էր հայտնել, որ արդյունքները դրական կլինեն եւ ասել, որ ֆեդերացիան խոտածածկի հարցում պատրաստ է օգնել, սակայն, Օհանջանյանի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում:

«Ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան: Նույն վիճակում է: Ոչ մի բան էլ պարզ չէ՝ գալու են խաղան, թե ինչ են անելու: Մարզադաշտը սեփական է, ես ինչպե՞ս կարող եմ տալ, որ վերանորոգեն: Պետք է գան խոսեն, պայմանավորվեն, եթե առնում են, առնեն, եթե վարձակալում են... ոչ մի բան պարզ չէ»,- ասաց նա:

Օհանջանյանը նշեց, որ ֆեդերացիայից ոչ մեկ իր հետ չի հանդիպել: Ինքն էլ չի փորձել կապ հաստատել: Մարզադաշտը 2017 թ. փետրվարից որոկազրկված է, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում ՀՖՖ չափանիշներին. տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցն անմխիթար վիճակում են: Նախկինում այնտեղ տնային հանդիպումներն էր անցկացնում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը, սակայն ստիպված տեղափոխվեց Երեւան: Օհանջանյանը համաձայն չէ մարզադաշտի վերաբերյալ ՀՖՖ կարծիքի հետ: Նշում է, որ խնդիրներ կան միայն տրիբունաների հետ կապված: Այդ հարցը լուծելու համար Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի միջոցով առաջարկ է արել Սյունիքի նախկին մարզպես, «Գանձասար-Կապանի» նախագահ Վահե Հակոբյանին, սակայն արձագանք չի եղել:

«Դաշտը նորմալ վիճակում է: Մարզադաշտը վերանորոգման ենթակա չէ: Տրիբունաների հարցն է, այն էլ նախկին մարզպետը՝ Վահե Հակոբյանը, «Գանձասար մարզական կենտրոնին» գումար է պարտք: Մի քանի անգամ ասել եմ՝ այդ պարտքի փոխարեն, բերենք այդ նստարանները տեղադրենք, պրծնենք: Ու էլի ոչ մի բան չկա: Վարձակալության գումարը չի տվել: 3 ամսվա գումար չի տվել՝ 6 մլն դրամ: Խոսակցություն է եղել, իրենց ասել եմ, առաջվա քաղաքապետին՝ Աշոտ Հայրապետյանին, մի քանի անգամ ասել եմ՝ այդ գումարի տեղը բերեն տրիբունաները կարգավորեն, խաղերն այստեղ անցկացնեն: Սուտ բաներ են, որ դաշտը քանդված է, միայն խոսակցություններ են: Այսօր Հայաստանում այս խոտածածկի նման խոտածածկ չկա»,- ասաց Օհանջանյանը:

Սեփականատերը նշեց, որ, անկախ նրանից, որ մարզադաշտում խաղեր չեն անցկացվում, ինքը շարունակում է խնամել այն: Ասաց, որ ընկերների հետ միասին այստեղից-այնտեղից գումար են հայթայթում ծախսերը հոգալու համար:

ՀԺ-ն փորձեց վերանորոգման ծրագրերի հետ կապված մանրամասներ ճշտել Արմեն Մելքիբեկյանից: Նա ասաց, որ վերջին ասուլիսից հետո առանձնապես ոչինչ չի փոխվել: Նշեց, որ ավելի ուշ կկարողանա մանրամասներ ներկայացնել:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40