Կապանի STORM գիտահեն աշխատաժողովն ամփոփվեց Երևանում

16.04.2025 16:54
730

Gastrocamp Armenia նախագիծը Երևանում իրականացրեց Press lunch լրագրողների համար և ամփոփեց ապրիլի 4-6 Կապանում տեղի ունեցած S.T.O.R.M. գիտական հանդիպման արդյունքները:

Ամփոփելով գիտաժողովը՝ GastroCamp Armenia նախագծի հիմնադիր Աննա Մազմանյանը նշեց՝ GastroCamp Kapan 2025 նախագծի կենտրոնը մարդն է․ «Մարդը՝ իր անցած ճանապարհով, տեսակով, բարբառով, կյանքի փորձով։ Մենք ընտրել ենք այս ձեւաչափը, որ պատմությունը, մշակույթը, ծեսերը, ավանդույթները ապրեցնենք։ Դրանք պետք է մտնեն մարզերի մենյուների մեջ։ Դա այն գործիքներից է, որը կօգնի, որպեսզի այդ ամենն ապրի»։

GastroCamp Armenia նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանը նկատեց, որ Սյունիքը թեկուզ ներքին տուրիզմի տեսանկյունից ավելի պասիվ է, քան մյուս մարզերը, բայց ունի մեծ ներուժ։

Gastrocamp Kapan 2025-ը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Մայիսին տեղի կունենան դասընթացներ HoReCa ոլորտի մասնագետների համար, իսկ հունիսին` հրավիրված և տեղի շեֆ-խոհարարները արշավի արդյունքում հավաքած բաղադրատոմսերի հիման վրա մատուցելու են համատեղ պատրաստված ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում: Մասնագետները կստեղծեն 5-6 այցեքարտային ճաշատեսակով կապանյան մենյու: Հյուրերը կվայելեն Սյունիքի ավանդական բաղադրատոմսերից ոգեշնչված միանգամայն նոր ճաշատեսակներ, որոնք կդառնան Կապանի գաստրոայցեքարտերից մեկը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40