Կապանի թատրոնում ընդարձակվում է բեմը, ավելացվում են նստատեղերը

12.06.2020 15:39
1155

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կորոնավիրուսի տարածման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են ներկայացումները, սակայն հեռանկարում վերազինված դահլիճում հանդես գալու նպատակով թատրոնում նորոգման աշխատանքներ են իրականացվում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանն ասաց, որ այս ընթացքում հանդիսատեսի հետ կապը պահելու համար փորձել են միջոցներ գտնել և որոշ ժամանակ տեսաձայնագրված ներկայացումները ցուցադրել են օնլայն հարթակում: Ըստ Ղարիբյանի՝ դա այլևս այնքան էլ ակտուալ չէ, քանի որ թատրոնն անմիջական շփում է պահանջում, և եթե դա չկա, ամեն ինչ արհեստական է դառնում:

«Այս ժամանակն օգտագործում ենք թատրոնում վերանորոգման աշխատանքների համար. բեմն ենք ընդարձակում, շտանգետային համակարգն ենք փոխում, լուսային մի քանի համադրում ենք փորձում իրականացնել, կոմունիկացիոն համակարգն ենք փորձում փոխել, ավելացնում ենք նստատեղերը: Դահլիճում 156 տեղ կա, բայց նախատեսում ենք 200 տեղ ապահովել հանդիսատեսի համար»,-պատմեց նա:

Գեղարվեստական ղեկավարը խոստովանեց, որ ցանկություն են ունեցել թատրոնի հետնամասի տարածքի հաշվին մեծացնել թատրոնը, բայց դեռ գաղափարը կյանքի չեն կոչել: Եթե նախաձեռնությունն իրականանա, այդ հատվածում կլինեն հանդերձասենյակներ,  փորձասենյակներ, ադմինիստրատիվ հատված,  դերձակների սենյակ, պահեստային հատված և այլն:

Անդրադառնալով ներկայացումներին՝ Ղարիբյանը հիշեցրեց, որ  մինչ կարանտինը բեմադրել է «Հեռագիր» մոնոներկայացումը, որում զբաղված է Արամ Հայրապետյանը: Այն երկու անգամ է բեմ բարձրացել: «Ներկայացման տեսաձայնագրությունն ուղարկեցինք Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Տարբեր երկրների 77 ներկայացումից ընտրվեց 11-ը, այդ թվում՝ «Հեռագիր»-ը: Փառատոնը պետք է անցկացվեր մայիսի 20-25-ը, ավաղ, կորոնավիրուսը խանգարեց: Նշեմ, որ փորձում էի ավագ սերնդի դերասանների հետ հինգ հոգով հետաքրքիր իտալական տրագիֆարս  բեմադրել, բայց դա էլ կիսատ մնաց: Իմ խորին համոզմամբ՝ դեռ երկար ժամանակ հանդիսատեսը մեծ դժվարությամբ կկարողանա  հաղթահարել վախն ու թատրոն գալ»,-նշեց Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ համավարակի տարածումը վնասել է ոչ միայն ներթատերական աշխատանքներին, այլև կասեցրել է որոշ կարևոր պայմանավորվածություններ: «Նախատեսել էի թատրոնում դերասանական ստուդիա բացել, և արդեն  փաստաթղթային հարցերն էինք լուծում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ խորհրդակցում էինք Կապանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  կուրս բացելու վերաբերյալ: Կապանում շատ հետաքիքր երիտասարդներ կան, որոնք ցանկանում են թատրոնով զբաղվել, այն դարձնել իրենց առօրյան, իրենց մասնագիտությունը: Ավաղ, եղավ այն, ինչ եղավ. դա էլ հետաձգվեց: Այնուամենայնիվ, մենք չենք հանձնվում, ես ներքին զգացողություն ունեմ, որ այս ամենի ավարտից հետո ամեն բան ավելի լավ է լինելու: Մենք ամուր ենք, չենք նահանջում, չենք տրտնջում: Փորձություն է, որը կհաղթահարենք ու հնարավոր է՝ տարիներ հետո սա նյութ լինի հետաքիքր ներկայացումներ բեմադրելու համար»,-եզրափակեց Իշխան Ղարիբյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40