Սերգեյ Չաշչիխին. «Կոնֆերանսում հնչած զեկուցումները գնահատում եմ չափազանց արդիական»

30.08.2024 12:46
921

Կապանում Ռուսական գրքի տանը (Մ. Պապյան-18) օգոստոսի 29-ին տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սյունիքի մարզում լրատվամիջոցների գործունեության առանձնահատկությունները» թեմայով, որին մասնակցում էին Երևանում գործող «Մեդիա» դպրոցի շրջանավարտներ, ՌԴ արտգործնախարարության՝ Կապանում բացվելիք հյուպատոսության առաջատար խմբի ներկայացուցիչներ, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության դիվանագետներ, մարզկենտրոնի լրագրողներ։

Ներածական խոսքով համաժողովը բացեց Ռուսաստանի արտգործնախարարության՝ Կապանում բացվելիք հյուպատոսություն առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը։ Ներկաներին ողջերթի խոսքեր հնչեցրին «Россотрудничество» կազմակերպության Հայաստանի ներկայացչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, «Ռոսիյանե» ՀԿ նախագահ Լյուդմիլա Աղախանյանը։

Ընդարձակ զեկուցումով հանդես եկավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով անդրադարձ կատարեց մերօրյա իրողություններին՝ հայ-ռուսական ոչ այնքան հարթ դիվանագիտական հարաբերությունների լույսի ներքո։ Բանախոսը ներկայացրեց Սյունիքի վիճակը, որում հայտնվել ենք 44-օրյա պատերազմից և ընդհանրապես վերջին ռազմաքաղաքական զարգացումներից հետո։

Մարզային հեռուստատեսային աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ նկատառումներ հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ» ըկերության լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

«Մեդիա» դպրոցի հիմնադիր Հայկ Դերձյանը անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան-Իրան կոնցեպտին, նշելով, որ այդ երկրները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ և որի լուծումը կայանում է նաև մեդիագրագիտության, տեղեկատվական անվտանգության աշխատանքը ճիշտ կազմակերպելու մեջ, այն է՝, որ դաշտում պիտի համագործակցենք, ինչ ընդհանուր արժեքներ և մարտահրավերներ ունենք և ինչի դեմ պիտի պայքարենք։

Քաղաքագետ-լրագրող Գեղեցիկ Մանուկյանի զեկուցումը վերաբերում էր ժամանակակից զորքերում վարձկանների և ահաբեկիչների ֆենոմենին ու մամուլում այդ երևույթի լուսաբանմանը, որն ավելի հրատապ է դարձել մերօրյա պատերազմական իրադարձությունների համատեքստում։ Խնդիրն առավել մտահոգող է դարձել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը տարածաշրջանում վարձկաններ ու ահաբեկիչներ էր «ներմուծել» Մերձավոր արևելքի երկրներից, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր և դատապարտման չարժանացավ միջազգային հանրության կողմից։ Եվ քանի որ համաշխարհային հանրության կողմից պատշաճ գնահատանքի չարժանացավ և չդատապարտվեց, այդ հիմնախնդիրը լայն տարածում գտավ Ռուս-ուկրաինական պատերազմում։

Համաժողովի ժամանակ հնչեցին այլ զեկուցումներ։ Ամփոփելով համաժողովը՝ Սերգեյ Չաշչիխինն ընդգծեց այն միտքը, որ տեղական լրատվամիջոցներն ավելի հստակ են պատկերացնում մարզում կատարվող իրադարձությունները և համաժողովում հնչեցված զեկուցումները գնահատեց չափազանց արդիական։

Վահրամ Օրբելյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08