ԿԱՊԱՆՈՒՄ ԿՆՎԱԶԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

12.03.2019 15:58
1498

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար 2018 թվականին Սյունիքի մարզպետարանին հատկացված գումարների շրջանակներում նախատեսված էր Կապան քաղաքի մի շարք թաղամասերում միակողմանի եւ երկկողմանի ջրընդունիչ հորերի եւ սելավատարների վերակառուցումը:
Աշխատանքներն արդեն սկսվել են, եւ այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը՝ մարզպետարանի եւ համայնքապետարանի քաղաքաշինության բաժինների աշխատակիցների, շինարարի եւ տեխնիկական վերահսկողությունն իրականացնողի հետ ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվում է 11, կառուցվում՝ լրիվ նոր 1 սելավատար: 
Աշխատանքների ընդհանուր արժեքը 17 մլն դրամ է, որից 15 մլն 300 հազար դրամը ՀՀ պետբյուջեի հատկացումն է, 1 մլն 700 հազար դրամը՝ Կապանի համայնքապետարանի համաներդրումը:
Շինարարությունն իրականացնում է «Անապատ 2» արտադրական կոոպերատիվը, տեխնիկական հսկողությունը՝ «Հուսալի կամար» ՍՊԸ-ն: 
Աշխատանքների ավարտի համար վեց ամիս ժամկետ է նախատեսված:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40