ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

12.05.2025 17:40
673

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ համայնքի ղեկավարի հետևողական ջանքերի արդյունքում ստեղծվել են լավագույն պայմանները, արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է սպորտային ակրոբատիկայի բաց առաջնություն։

Մայիսի 10-11-ն անցկացված առաջնությանը մասնակցում էին ինչպես Կապանի, Գյումրիի, այնպես էլ մայրաքաղաք Երևանի մարզադպրոցների շուրջ 100 մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները։

Երկու օր շարունակ մարզիկներն ու մարզուհիները հանդես են եկել տարբեր մրցելույթներով՝ ցուցադրելով բարձր մակարդակի մարզական պատրաստվածություն։ Տարբեր տարիքային խմբերում մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները:

Մրցավարական կազմի որոշմամբ՝ պատվավոր 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և նվերներով։

Մարզիկների մրցելույթներին հետևում էր նաև Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղեկալ Գոռ Թադևոսյանը։

Առաջնությունն իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորվել «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից:

 

Կապանի համայնքապետարան

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33