Կապանցի ակտիվիստները լուրջ մտահոգություններ ունեն գազ ու նավթ որոնելու ծրագրի վերաբերյալ

22.12.2018 22:19
1198

Օրեր առաջ 27 կապանցիներ՝ բնապահպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և կուսակցությունների անդամներ իրենց բացասական կարծիքն են հայտնել բնապահպանության նախարարությանը՝ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից Կապանի տարածաշրջանում նավթ և գազ որոնելու ծրագրի վերաբերյալ:  

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: Իսկ Սյունիքի մարզկենտրոնը 2017-ին խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք: Այժմ Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք, 37 գյուղ:

«ԱԳԱՊԵ»-ի ներկայացրած հայտի առաջին լսումը կայացել էր հունվարին, իսկ երկրորդ լսումը 3 անգամ տապալվելուց հետո (այդ թվում՝ 2 անգամ այն ձախողել են ակտիվիստները) տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին:

«2018 թ. դեկտեմբերի 11-ին «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն և Կապանի քաղաքապետարանը հայտարարեցին, որ հայտի երկրորդ հանրային լսումները կայացել են, մինչդեռ նույն օրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են խոշորացված Կապանի բնակիչների շահերը, դեմ արտահայտվեցին հայտին և բոյկոտեցին այդ լսումները և չեն համարում այդ լսումները կայացած: Երկրորդ՝ քննարկմանը ներկա էին մեծամասամբ այնպիսի անձինք, ովքեր, հնարավոր է, ուղղորդված էին և ովքեր նախկինում և հիմա սպասարկում են հանքարդյունաբերությանբ հետաքրքրված անձանց և ընկերությունների շահերը»,- ասվում է նշված 27 կապանցիների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նրանցից մեկը բնապահպան Դավիթ Հակոբյանն է, ով նշում է, թե նամակի տակ ստորագրողների անուն-ազգանուններ հրապարակելը խնդիր չէ: «Մեր սկզբունքը կամ գաղափարը հետևյալն է՝ մենք դեմ ենք ոչ թե դեմ լինելու համար, այլ մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացումը տեսնում ենք այլ ճանապարհով, և դա հնարավոր է»,- ասում է Հակոբյանը: Վերջինս ժամանակին աշխատել է Շիկահողի արգելոցում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Բնապահպանի խոսքով՝ ինքը իշտ դեմ է եղել նրան, ինչ պետք է վնասի բնությանը, այսինքն՝ խոսքը միայն «ԱԳԱՊԵ»-ի մասին չէ:

Կարծիքի մեջ ասվում է, որ «ԱԳԱՊԵ»-ն երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ է կատարելու այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Ծավը, Ներքին Հանդը, Շիկահողը, որոնք «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի բուֆերային գոտի են կամ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ): Նշվում է նաև, որ գերմանական «KfW» բանկը մեծ գումարներ է տրամադրել կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների այլընտրանքային զարգացման համար, որպեսզի ապահովվի ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմը, իսկ «ԱԳԱՊԵ»-ի հայտում նույն բնակավայրերը դիտվում են որպես նավթի ու գազի որոնման տարածքներ:

Մտահոգ ակտիվիստները հիշեցնում են, որ Կապանի ու Մեղրու տարածաշրջաններում են  գտնվում տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող և շուրջ 80.000 հա ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներառված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում: Սրան զուգահեռ, ըստ բացասական կարծիքի հեղինակների, «ԱԳԱՊԵ»-ն չի հստակեցրել, թե ուսումնասիրության ժամանակ ստույգ որ տարածքներից պետք է նմուշներ վերցվեն, և չի բացառվում, որ ԲՀՊՏ-ների չհստակեցված սահմանների պայաններում ուսումնասիրությունները կատարվեն հենց այդ տարածքներում:

Նշվում է նաև, որ էկոլոգիական վիճակի վատթարացումը, պայմանավորված նավթի և գազի հանքավայրերի հնարավոր շահագործմամբ, կարող է այլ տնտեսական ոլորտների՝ գյուղատնտեսության, տուրիզմի, զբաղվածության անկման և արտագաղթի պատճառ դառնալ:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ իրենց պահանջ-խնդրանքն է, որ «ԱԳԱՊԵ»-ին չտրամադրվի երկրաբանական հետախուզության արտոնագիր: Իսկ եթե բնապահպանության նախարարությունն, այդուհանդերձ, փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն տա ընկերության հայտին, ապա, ըստ Դ. Հակոբյանի, իրենք կմտածեն մարտավարությունը փոխելու մասին: Ասում է, որ հանրային աջակցությունը ևս դեր կխաղա, ինչպես Լեռնաձորում էր՝ ուրանի դեմ պայքարում: Ըստ ակտիվիստի՝ այս փուլում  կապանցիները դեռ մենակ են, իսկ, օրինակ, ուրանի աղմուկի ժամանակ բնապահպաններ, անգամ քաղաքական գործիչներ էին գալիս Երևանից: Դավիթ Հակոբյանը հարցնում է՝ ինչո՞ւ են մենակ թողնում, եթե ուրանի դեպքում պայքարում էին:

«Մենք չենք ուզում, որ այստեղ այլևս նոր հետազոտություններ, նոր հանքարդյունաբերական ընկերություններ լինեն»,- ասում է բնապահպանը՝ հավելելով, որ նավթի և գազի որոնման դեմ պայքարողները մտածում են, որ «ԱԳԱՊԵ»-ն խորքային ուսումնասիրություններ է անելու՝ պարզելու, թե ընդհանրապես ինչ կա տարածաշրջանի ընդերքում, իսկ հետագայում այդ տվյալները կարող է վաճառել մեկ այլ ընկերության: Ըստ Դ. Հակոբյանի՝ սա միայն հետագայում կարող է հերքվել կամ հաստատվել:

Հ.Գ. «Հետքը» հարցեր է ուղարկել «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի սեփականատեր կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանին: Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:  

Լուսանկարում՝ Դավիթ Հակոբյանը

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40