Կապանցի եռացատկորդի աննախադեպ նվաճումը

18.07.2018 12:20
2064

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվել է մինչեւ 20 տարեկանների աթլետիկայի  աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանը ներկայացնող երկու աթլետներ՝ արագավազորդուհի Գայանե Չիլոյանը (Երեւան) եւ եռացատկորդ Արամայիս Սարգսյանը (Կապան):

Առավել հաջող է հանդես եկել մեր հայրենակիցը: Արամայիս Սարգսյանը որակավորման փուլում արձանագրեց անձնական նոր ռեկորդ՝ 15մ 94 սմ՝ փոքրիկ սխրանք գործելով եւ գերազանցելով սպասելիքները: Ի վերջո 23 մասնակիցների շարքում գրավեց 4-րդ տեղը, որն էլ նրան եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր է պարգեւել:

Հաջորդ օրը եռացատկի մրցման եզրափակիչ փուլի 12 մասնակիցների պայքարում 3-ական փորձերից հետո ի հայտ են եկել այն 8 ուժեղագույնները, որոնք եւս 3 փորձ կատարելու եւ մեդալները վիճարկելու իրավունք են ստացել: 3-րդ փորձի ժամանակ Արամայիս Սարգսյանը գրանցել է 15մ 89սմ արդյունքը եւ վճռորոշ փուլում 8 ուժեղագույնների շարքում պայքարը մրցանակային տեղերի համար շարունակելու իրավունք վաստակել: Վերջնական արդյունքում 15մ 89սմ արդյունքով Արամայիս Սարգսյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: 

Դա արդեն կապանցի երիտասարդ շնորհաշատ եւ խոստումնալից եռացատկորդի համար նշանակալի հաջողություն է, քանի որ վերջին անգամ ՀՀ պատվիրակներից 2014թ. ԱՄՆ-ում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու իրավունք էր ստացել Արսեն Պետրոսյանի լավագույն սանը՝ այսօր ՀՀ աթլետների ընդգծված առաջատար կապանցի 23-ամյա եռացատկորդ  Լեւոն Աղասյանը, ով եզրափակչում գրանցած հրաշալի արդյունքով 16մ 28սմ արդյունքով 25 մասնակիցների մեջ զբաղեցրել էր հինգերորդ տեղը:

Իրավամբ մրցաշրջան 2018թ. շատ հաջող է ընթանում Արսեն Պետրոսյանի խոստումնալից սան, 19-ամյա Արամայիս Սարգսյանի համար: Նախ մայիսին Արտաշատում աթլետիկայի 2018թ. ՀՀ առաջնությունում ետ մնաց իր անվանի համաքաղաքացի, ՀՀ աթլետների ներկայիս առաջատար Լեւոն Աղասյանից ու 15մ 60սմ արդյուքնով ոչ միայն ՀՀ փոխչեմպիոն դարձավ, այլ նաեւ լրացրեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մասնակցելու նորմատիվն, ու այդ ստուգատեսում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատվին արժանացավ: Որ այդ գրանցած փայլուն արդյունքը պատահական չէր, Արամայիսն ապացուցեց նաեւ օրերս մինչեւ 20 տարեկանների Բալկանյան առաջնությունում եռացատկի հատվածում 15մ 67սմ ցուցանիշով նվաճած բրոնզե մեդալով: Նա այս տարի հաղթող է ճանաչվել նաեւ Գառնիկ Ղուկասյանի եւ Մալոյան եղբայրների հուշամրցաշարերում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24