Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (blitz) շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են լավագույն եռյակի հորիզոնականները։
Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Սյունիքի շախմատի ֆեդերացիայի սան, միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան)։ Կայծակնային խաղի լարված պայքարում Ալեքսը ցուցադրել է գերազանց արդյունք՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր և նվաճելով առաջին տեղն ու գլխավոր մրցանակը։
Մրցաշարի մանրամասներին կարող եք հետեւել այս հղումից․
https://s1.chess-results.com/tnr1455917.aspx?lan=1&art=1...
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսին միջազգային հարթակում այս փայլուն հաղթանակի կապակցությամբ, և մաղթում նորանոր հաջողություններ։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին և Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։