Կապանցի շվիահարն ու դուդուկահարը

17.03.2023 10:18
3221

Մերուժան Ավանեսյան շվիահարն ու դուդուկահարը ծնվել է 2007 թ. Կապան քաղաքում։ Նրա ընդունակություններն ի հայտ են եկել վաղ տարիքում։ Ձեռքն ընկած յուրաքանչյուր իրով փորձում էր նվագել, երգում էր, պարում, սեղանին թմբուկ զարկում։ Հաշվի առնելով երեխայի նախասիրությունները՝ ծնողները որոշեցին ուղարկել երաժշտական դպրոց։ Յոթ տարեկանում Մերուժանն ընդունվեց Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց՝ ժողովրդական նվագարաններ բաժնի շվիի՝ Վաչիկ Համբարձումյանի դասարան։ Առաջին քայլերից բացահայտվեցին նրա երաժշտական ընդունակությունները:

Մերուժանը սովորել է նվագել երկու գործիք՝ շվի և դուդուկ։ Առաջին դասարանից մինչև ավարտելը մասնակցում էր հաշվետու համերգներին, քաղաքում կայացած տարբեր միջոցառումներին և սիրվել ու աչքի է ընկել իր գեղեցիկ և զգացմունքային կատարումներով։ Մասնակցել է մի շարք մրցույթների, մասնավորապես՝ 2021 թ. «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել դափնեկրի կոչման՝ «Շվի» անվանակարգում։ Նույն տարում մասնակցել է նաև «Եղեգան փող» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել երկրորդ կարգի դափնեկրի կոչման։

2022 թ. «Դուդուկ» անվանակարգում մասնակցել է «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչման։

Մերուժանը հանրապետությունում ճանաչվել է «Տաղանդ շոու»-ի հանրապետական մրցույթի մասնակցությամբ։ Սյունիքի մարզից անցել է եզրափակիչ և շարունակել «Տաղանդ շոու»-ի գործունեությունը մինչև այսօր։

2022 թ. նոյեմբերին ձայնագրվել է Երևան քաղաքում՝ նվագախմբի հետ: Առջևում սպասվում են նկարահանումներ և «Գալա» համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Մերուժան Ավանեսյանը ցանկանում է նմանվել իր ուսուցչին, նվագել նրա նման և դառնալ լավագույն կատարող։

Ներկայումս շարունակում է ուսումը Կապանի արվեստի պետական քոլեջում՝ նույն դասատուի դասարանում և որոշել է ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Գայանե Հարությունյան

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40