Կապանում բացվեց հայ-իրանական առաջին պաշտոնական ձեռնարկատիրական գրասենյակը

30.06.2025 14:46
961

2025 թ. հունիսի 28-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ բացվեց հայ-իրանական առաջին պաշտոնական ձեռնարկատիրական գրասենյակը։ Այն ներկայացնում է «Final» ընկերությունը՝ մասնագիտացած շինարարական նյութերի և ավտոպահեստամասերի արտադրության ու արտահանման ոլորտում։

Բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝  ներկաները հարգեցին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով մեզ հետ զրույցի ընթացքում ընդգծեց հայ-իրանական տնտեսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն ու նման նախաձեռնությունների կարևորությունը՝ հատկապես Սյունիքի մարզում։

«Final» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մհեր Աբգարյանի նախաձեռնությամբ հիմնված գրասենյակը հանդիսանում է առաջին օրինակը, երբ միջազգային ընկերության տարածաշրջանային կենտրոնը բացվում է ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզում՝ Կապանում։

Ներկայումս ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայացված է 72 տեսակի շինարարական ապրանքներով, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին և մեծ պահանջարկ ունեն։ Առաջիկայում սպասվում է նաև ավտոպահեստամասերի ներմուծում։

«Final» ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, իսկ Կապանի գրասենյակը կգործի Մոսկվայի կենտրոնի հետ համագործակցելով՝ ապահովելով արդյունավետ ապրանքաշրջանառություն։

Մհեր Աբգարյանն էլ նշեց՝ «Իմ նպատակը միայն ապրանք ներկրելը չէ։ Ուզում եմ Կապանը դարձնել տնտեսական և գործարար փոխգործակցության նոր կենտրոն։ Իրանի հետ համագործակցությունն օգուտ է բերելու թե՛ Կապանին, թե՛ ողջ Սյունիքին»։

«Final» ընկերության գլխավոր տնօրեն Սիամակ Սայախզադեն, ով այցելել էր Կապան՝ գրասենյակի բացման առիթով, իր ելույթում մասնավորապես ասաց․ «Մհեր Աբգարյանի հրավերով ժամանեցի Կապան, ուսումնասիրեցի շուկան և համոզվեցի՝ այստեղ կա որոշակի ներուժ և պահանջարկ։ Իրանի սահմանին մոտ գտնվելը հնարավորություն է տալիս կտրուկ կրճատել լոգիստիկ ծախսերը և ապրանքը հասանելի դարձնել տեղական սպառողին։ Մեր նպատակն է Կապանում ունենալ մեծ պահեստարան, որտեղից կկարողանանք ապրանքները մատակարարել ոչ միայն մարզի, այլ նաև ողջ հանրապետության առևտրական ցանցերին»։

«Final» ընկերության ներկայությունը Կապանում նոր հեռանկարներ է բացում հայ-իրանական գործարար կապերի համար, որը, անշուշտ, ողջունելի է:

Մարի Նավասարդյան

Լուսանկարները՝

Շուշաննա Հարությունյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40