Կապանում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը. սա թվով 4-րդն է

02.08.2023 15:09
738

Կապանում այսօր՝ օգոստոսի 2-ին, բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը:

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ այս կենտրոնի բացումը խաղաղություն կբերի Սյունիքին:

«Ուրախ եմ ողջունել Սյունիքում առաջին օպերատիվ կենտրոնի բացման կապակցությամբ: Ըստ մեր պլանի մենք մտադիր ենք 6 օպերատիվ բազաներ ունենալ Հայաստանում եւ համարյա մոտ ենք մեր պլանների իրականացմանը: Երբ Հայաստանում սկսեցինք մեր աշխատանքը, ունեինք ընդամենը երկու մշտական աշխատակից: Ուրախ եմ հիմա ասել, որ արդեն ունենք 90 աշխատակից: Մեր մշտական աշխատող կենտրոնները գտնվում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Այսօր բացում ենք կենտրոն Կապանում, որից հետո մտադիր ենք կենտրոններ բացել Իջեւանում եւ Եղեգնաձորում:

Կապանում գտնվող կենտրոնը շատ կարեւոր է ռազմական տեսանկյունից, դա թույլ կտա, որ մենք իրավիճակին մոտիկից ծանոթանանք եւ զեկուցենք: Դա նաեւ թույլ կտա, որ մեր դիտորդների երթեւեկության ճանապարհը կրճատվի: Հույս ունեմ, որ մեր այստեղ գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց. «Մենք հասկանում ենք, որ այս շրջանում իրավիճակը հեշտ չէ, եւ այս կենտրոնի բացումը կնպաստի, որ մենք կարողանանք դիտարկել, վերահսկել իրավիճակը, բերել այս տարածաշրջանին կայունություն, ապահովություն ու խաղաղություն»:

Նա նաեւ հավելեց, որ իրենք սկսում ենք մի նոր առաքելություն, նախաձեռնություն, որը կոչվում է «Թիմ Եվրոպա», եւ մինչ այժմ համարյա 42 նախագիծ է իրականացվել, որն արժե մոտ 116 մլն եվրո:

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40