Հաղթահարելով ինը տասնամյակի շեմը...

14.12.2014 14:30
1995

Քաջարանի հանդիսությունների սրահում դեկտեմբերի 2-ին մեծարման երեկո էր: Հավաքվել էին Քաջարանի քաղաքապետարանի եւ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերության ղեկավար անձինք, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ` արժանին մատուցելու համայնքի երկու ավագագույն մարդկանց` Ստեփանոս Գեւորգյանին եւ Վազգեն Սահակյանին:

Օրը պատահական չէր ընտրված. լրանում էր Ստեփանոս Գեւորգյանի ծննդյան 90-ամյակը, իսկ Վազգեն Սահակյանի հոբելյանական տարեդարձը կլրանա օրերս: Վաստակաշատ մանկավարժ Վանյա Գալստյանը, չնայած առաջացած տարիքին, ստանձնել էր հանդիսությունը վարելու պարտականությունը: Հավուր պատշաճի ներկայացրեց պատերազմի եւ աշխատանքի վետերանների անցած ուղին, որը առավելապես կապված է եղել Քաջարանի կոմբինատի հետ:

Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացի Ստեփանոս Գեւորգյանն աշխատանքային գործունեությունն սկսել է այն ժամանակ, երբ երկրաբանները Գանձասարի վրա հայտնաբերել էին պղնձի եւ մոլիբդենի խոշոր հանքավայր: Աշխատեց հանքաքարի ուսումնասիրմամբ զբաղվող լաբորատորիայում: Ասել էին, որ խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություն պիտի կառուցվեր, բայց վերահաս պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը: Ստեփանոսն իր սերնդակիցների հետ 1941-ի դեկտեմբերին մեկնեց ռազմաճակատ. երկրորդ աշխարհամարտի քառուղիներով հասավ մինչեւ Գերմանիա եւ մեծ հաղթանակի բերկրանքը վայելեց Բեռլինում: Պատերազմից հետո մասնակցել է կառուցվող կոմբինատի փորձնական ֆաբրիկայի մոնտաժման աշխատանքներին: Կոմբինատի շահագործումից հետո գործուղվել է Սվերդլովսկ, վերապատրաստվել որպես հանքահարստացնող: Նաեւ հերթափոխի պետ է եղել, 1966-1972թթ. ղեկավարել է ձեռնարկության արհմիությունը, որից հետո կրկին աշխատել է ֆաբրիկայում եւ 1992թ. անցել վաստակած հանգստի: Այժմ հպարտանում է հինգ զավակով, թոռներով եւ ծոռներով:

Վազգեն Սահակյանը բազմանդամ (յոթ եղբայր, երկու քույր) ընտանիքում է հասակ առել։ Մանկուց նրա ուսերին է ընկել գյուղատնտեսական աշխատանքների ծանր բեռը: 1948-ին Քաջարանի կոմբինատում էր, սկզբնական շրջանում հետախուզական արշավախմբում էր, այնուհետեւ բաց հանքում ատաղձագործ էր: "Եթե Վազգենի նման յոթ աշխատող ունենամ, բաց հանք կարող եմ աշխատեցնել", - նրա մասին ասում էր բաց հանքի ղեկավարը: Քաջարանցիները նրան գիտեն որպես գթասիրտ մարդ, նեղության մեջ եղողին նեցուկ լինող: Կենսաթոշակի անցնելուց հետո գյուղատնտեսական գործերով է զբաղվում, օգնում հարեւանին, բարեկամին, ընկերոջը: Արժանիորեն նա էլ է կրում "Քաջարանի պատվավոր քաղաքացի" կոչումը:

"Այս երկու անձանց մեջ ընդհանուրն այն է, որ մեր երկրի եւ ժողովրդի համար դժվարին ժամանակներում են ապրել, չեն ընկրկել, բավարարվել են քչով եւ օգտակար եղել կողքիններին, եւ այժմ իրավացիորեն հարգանքի են արժանանում", – ասաց հանդիսավարը:

Հոբելյարներին գնահատանքի խոսքեր հղեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը` քաղաքապետարանի անունից նվերներ հանձնելով նրանց: Համայնքի երկու տարեց անդամին, ինչպես նաեւ 90-ի սահմանագծին մոտեցած մարդկանց, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվել է կոմբինատի հետ, դրամական պարգեւներ եւ նվերներ հանձնեց "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: Ստեփանոս Գեւորգյանին եւ Վազգեն Սարգսյանին բարեմաղթանքներ հղեց կոմբինատի արհկոմի նախագահ Դավիթ Գեւորգյանը, ջերմ խոսքեր ասաց եւ հուշանվերներ հանձնեց երկրապահ կամավորների միության քաջարանյան մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Մատինյանը:

Ուրախ տրամադրությամբ էին համակված բոլորը, իսկ հոբելյարները` շոյված եւ հարգված…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10