Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

22.03.2026 14:16
657

Մեծարգո պարոն  Մորթեզա Աբեդին Վարամին

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի, ընթերցողների, հետեւորդների եւ անձամբ իմ սրտաբուխ շնորհավորանքն եմ փոխանցում Ձեզ՝ իրանական Ամանորի՝ Նովրուզի առիթով։

Իրանական օրացույցի տարվա սկիզբ եւ գարնան առաջին օր համարվող տոնը եւս մեկ առիթ է բարձրաձայնելու՝ հազարավոր սյունեցիների համար շատ թանկ է հայ-իրանական բարեկամությունը, Իրանի Իսլամական Հանրապետության լինելիությունը։

Դա է պատճառը, որ մենք՝ Իրանի բարեկամ ժողովրդի համար ծանրագույն ու բախտորոշ այս օրերին, մշտապես աղոթում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հաղթանակի համար, որը, համոզված ենք, անխուսափելի է։

Մենք ուշադրությամբ հետեւում ենք տեղի ունեցող ռազմական գործողություններին եւ հպարտություն ապրում, որ Իրանի քաջարի ժողովուրդն ու Իրանի հզոր պետությունը կարողանում են արժանապատիվ պատասխան տալ իր երկրի անկախության եւ ինքնիշխանության դեմ սուր բարձրացրած Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։

Հույս ունենք, որ Նովրուզը՝ նոր կյանք եւ զարթոնք խորհրդանշող տոնը, հավելյալ ուժ կհաղորդի իրանական ժողովրդին՝ չարի դեմ մղվող պատերազմում։

Հույս ունենք միաժամանակ, որ Իրանի հաղթանակով հօդս կցնդի «Զանգեզուրի միջանցք» անվամբ թուրք-ադրբեջանական դարավոր բաղձանքը՝ «ԹՐԻՓՓ» կեղծանվամբ փաթեթավորված, որի հակահայկական եւ հատկապես հակասյունիքյան ուղղվածությունն այլեւս անհնար է չտեսնել։

Պինդ կացեք եւ մի մոռացեք՝ չարը միշտ էլ պարտվում է։

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40