Կապանը՝ «Լավագույն քաղաքային համայնք - 2015»

11.11.2015 17:29
2039

Նոյեմբերի 10-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Գյուղական համայնքների 5-րդ համաժողովը, որ կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների  նախարարությունը: Նպատակն էր անցկացնել գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպում, ինչպես նաեւ փորձի, իրականացվող քաղաքականության եւ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով ավելի արդյունավետ դարձնել գյուղական համայնքներում տարվող կայուն զարգացման քաղաքականությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա.Երիցյանը՝ գործընկերներին շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման օրվա կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, մասնավորապես նշեց. «Այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը եւ եկամուտները, երկրորդը` նոր ձեւավորվող գործունեությունը եւ հնարավորությունները: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միեւնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու եւ եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մենք նաեւ հետեւողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ ներդրման ուղղությամբ: Հավատացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն եւ բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ»:

2005 թվականից կազմակերպվում է «Հայաստանի համայնքների միության» եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որն այս տարի ամփոփվեց    Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի շրջանակներում: Այն նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաեւ ձեւավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է համայնքների կողմից գրավոր ներկայացված հայտերի հիման վրա: Գնահատումն իրականացվել է հատուկ այդ նպատակով ձեւավորված մրցութային հանձնաժողովի կողմից:

Ըստ այդմ՝ «Լավագույն քաղաքային համայնք-2015» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կապանը: «Գնահատված լինելու ուրախ զգացողությունից զատ՝ սա նաեւ մեծ պատասխանատվություն է մեզ համար, եւ հասկանում ենք, որ պարտավորեցնում է  հետագայում եւս արժանի լինելու ստացած կոչմանը ու առավել լավ աշխատելու», - նշեց համայնքի ղեկավարը՝ փաստելով, որ այս մրցանակը համայնքի ողջ բնակչությանն է: 

Մարզից մեկ այլ անվանակարգում՝ «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում-2015», հաղթող է ճանաչվել լրագրող Դիանա Բախշյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34