ԿԱՊԱՆԸ ՆՇԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

28.01.2020 17:10
1297

Համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի 28-րդ տարեդարձը մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց նաև մարզկենտրոն Կապանում։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի Գ․Նժդեհի անվան հրապարակում՝ զինվորական միտինգով, որին մասնակցում էր նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Տոնի առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական կազմին, համայնքի ղեկավարը բոլորին տոկունություն, բարձր մարտական պատրաստվածություն, մշտական բարոյահոգեբանական վիճակ և հարատև խաղաղություն մաղթեց։ Միտինգի բացման և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, կին վետերանների խորհրդի նախագահ Մելանյա Գևորգյանը և Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Գաբրիելյանը։ Միտինգը եզրափակվեց զինվորականների շարային քայլերթով։
Օրվա առիթով Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները և բազմաթիվ կապանցիներ՝ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին: Հրապարակում տեղի ունեցավ նաև զենք-զինամթերքի ցուցադրություն, որին զուգահեռ կազմակերպվել էր նաև զինվորական սննդամթերքի համտեսում։
Տոնական օրը իր հանգուցալուծումը գտավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, որտեղ կենտրոնի ստեղծագործական կազմը՝ զինծառայողների և համայնքապետարանի ենթակայության հաստատությունների սաների հետ համատեղ ապահովեցին ներկաների բարձր տրամադրությունը։

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек, толпа и на улице

На изображении может находиться: 10 человек, люди стоят

На изображении может находиться: 6 человек, люди стоят и костюм

На изображении может находиться: 7 человек, люди стоят, костюм и на улице

На изображении может находиться: 9 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек и на улице

На изображении может находиться: один или несколько человек, толпа, дерево, небо и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево, свадьба и на улице

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40