Կապանյան բեմահարթակում հանրահայտ վիրտուոզ ջութակահարն էր

17.05.2024 12:26
860

Մարզային համերգային շրջագայության շրջանակում (Գյումրի, Մեղրի, Կապան, Գորիս) մայիսի 16-ին հայտնի վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես եկավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում: Հնչեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից: Հանդիսականը ջերմ ծափողջույններով ընդունեց նվագախմբի և ջութակահարի կատարումները: Համերգի ավարտից հետո դիրիժոր Էդուարդ Թոփչյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին և բնականաբար  անցյալ տարի պետք է տեղի ունենար, բայց ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով տեղափոխվեց այս գարուն:

Նվագախմբի ջութակահարուհի Անի Ղազարյանը տպավորված էր կապանցի հանդիսականի պահվածքից. «Շատ ուշադիր հանդիսատես էր: Հեռախոսների ձայներ չլսվեցին, այն, ինչ սովորաբար լինում է համերգների ժամանակ՝ որպես խանգարող հանգամանք: Նկատեցի, որ մարդիկ ոգևորությամբ են մտնում դահլիճ, և համերգի ավարտին նրանց ծափողջույններն ու վերաբերմունքն անկեղծ էին: Ասեմ, որ նվագախմբի շատ անդամներ առաջին անգամ էին Սյունիքում և շատ-շատ տպավորված են»:

Համերգի ավարտին երիտասարդ երաժշտասերներն երկար ժամանակ բաց չէին թողնում ճանաչված ջութակահարին, ինքնագիր էին խնդրում, հարցեր ուղղում  նրան:

Ինը տարեկանում Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ հանդես է եկել որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ: 15 տարեկանում դարձել է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը՝ ստանալով «Կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը: Սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում, այդ թվում, որպես կանոն տարեկան մեկ-երկու անգամ համերգով հանդես է գալիս Հայաստանում: Պարբերաբար հայրենիքում մասնակցում է «Վերադարձ» խորագրով փառատոնին, հանդես է գալիս հայրենիքում այլ հայազգի երաժիշտների հետ: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական «Credit Swiss» բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08