ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՈՐՈՇՄԱՄԲ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՀԱՏԿԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ

28.09.2018 17:26
1579

Սեպտեմբերի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում կառավարության երկու որոշումներով գումարներ են հատկացվել մարզպետարաններին՝ այդ թվում եւ Սյունիքի:
Առաջին որոշմամբ ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 134 մլն 407 հազար դրամ, որով կիրականացվի.
-Գորիս համայնքի դիտակետի եւ հարակից ճանապարհի վերակառուցում՝ 59 մլն 904 հազար դրամ,
-Գորիս համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում եւ Գորիս համայնքի կենտրոնական հրապարակին հարակից տարածքի բարեկարգում (Գավառագիտական թանգարանի հարակից այգի)՝ 61 մլն 128 հազար դրամ,
-Քաջարան համայնքի մարզահրապարակի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով՝ 13 մլն 375 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ 2018թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարներ են հատկացվել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, եւ Սյունիքի մարզում այս հատկացմամբ կիրականացվեց հետեւյալ ծրագրերը.
-Կապան քաղաքի մի շարք թաղամասերում միակողմանի եւ երկկողմանի ջրընդունիչ հորերի ու սելավատարների /թվով 12 հատ/ կառուցում՝ 15 մլն 300 հազար դրամ,
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգում՝ 45 մլն դրամ,
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 144 մլն դրամ, 
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում՝ 12 մլն 40 հազ դրամ,
-Կապան քաղաքի կամուրջների վերանորոգում՝ 22 մլն 500 հազ դրամ,
-Օխտար բնակավայրի դպրոցի տանիքի վերանորոգում՝ 20 մլն դրամ,
-Սիսիան քաղաքի թիվ 4 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում՝ 20 մլն դրամ,
-Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի ջրագծի կառուցում՝ 18 մլն դրամ,
-Կապան համայնքի Ձորաստան բնակավայրի ջրագծի վերանորոգում՝ 5 մլն 400 հազար դրամ,
-Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի կոյուղագծի կառուցում՝ 13 մլն 500 հազար,
-Կապան համայնքի Բաղաբուրջ թաղամասի խմելու ջրի ջրատարի եւ ՕԿՋ-ի կառուցում՝ 18 մլն դրամ ,

-Գորիս քաղաքի թիվ 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում եւ ջեռուցում՝ 30 մլն դրամ,
-Խնձորեսկ գյուղի դպրոցի պատուհանների փոխում եւ տանիքի վերանորոգում՝ 25 մլն դրամ,
-Սիսիան համայնքի Նար-Դոս 5 բազմաբնակարան շենքի աստիճանահարթակի վերանորոգման նպատակով Սիսիան համայնքին աջակցության տրամադրում՝ 19 մլն 950 հազար դրամ:
Տվյալ ծրագրերի իրականացման համար, բացի վերոնշյալ պետական հատկացումներից (բացառությամբ դպրոցներին առնչվող 4 ծրագրից) աշխատանքի ընդհանուր արժեքի 10 տոկոս համաներդրում պետք է կատարեն համայնքները:

Սյունիքի մարզպետարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44