Կառավարությունն ընդունեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթ

30.03.2020 14:05
1069

Կառավարությունը քննարկեց և հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագիրը, որը վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 7-րդ միջոցառումը վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը:

«Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձինք՝ ում աշխատանքից ազատելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը դադարեցված չի եղել և ով ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բաթոյանը՝ հիշեցնելով, որ այս միջոցառումը վերաբերում է մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։

Այս միջոցառման առումով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատվելու հայտի ամսաթիվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Փաստորեն, մենք սրանով ասում ենք, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մարտի 13-ից մինչև այսօր կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, որը վերաբերում էր անչափահաս երեխա ունենալու հանգամանքին, նրանց մենք տրամադրում ենք միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով»։ Վարչապետը հավելեց, որ նրանք այդ աջակցությունն ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Արմենպրես

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08