Կառավարությունը 8,9 մլրդ դրամ հատկացրեց 50,5 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար

22.07.2021 14:59
1159

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2021 թվականի բյուջեի նախագծում և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8,9 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ 50,7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ ճանապարհներից 44,9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1,7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4,15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:

Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը, դեպի Խոր Վիրապ ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը եւ այլ հատվածներ:

«Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ.: Խոսքը ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»,- ասաց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34