Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների անցկացման համար

17.02.2022 14:43
1020

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման  համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամի չափով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:

Նախարարը նաև հայտնեց, որ հատկացված գումարով ֆեդերացիան նաև ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց,  որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը»: Նա հայտնեց, որ կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր նաև գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` ոչ միայն այս առաջնության, այլև «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար։

Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշված միջոցառումներին ավելացրեց Հայաստանում անցկացվելիք երկու կարևոր միջոցառում՝ ՄԱԿ-ի World tourism organization տարեկան համաժողովը և Starmus միջազգային աստղագիտական համաժողովը:

www.armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22