Կառավարությունը կրթության և գիտության ոլորտում գնալու է վճռական փոփոխությունների. Փաշինյան

18.11.2019 17:25
1108

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը  նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է: «Ինչի՞ց է  առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել ևս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձևակերպված են որպես կառավարության  ծրագիր, որոնք ձևակերպվում են որպես ռազմավարություն և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք:

Հետևաբար, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների և ասյտեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության և, ըստ էութան,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք:

Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք և գտել ենք  բոլոր հնարավոր հարցերի բանալին: Այն, որ չի կարող այսպես շարունակվել՝ շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է   խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և  մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար:

Բայց այստեղ կարևոր է, որ կարողանանք իսկապես  շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, լսված կարծիքներից դուրս բերել ռացիոնալը, այնտեղ, որտեղ կարող ենք առավել սրբագրել մեր դիրքորոշումները, առավել արդյունավետ դարձնել մեր բարեփոխումները, դա նույնպես պետք է անենք: Նկատի ունեմ, որ այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը և, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն  է նույնպես, որովհետև ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը:

Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահելը և այլն:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:

armenpress.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44