Կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար

12.02.2019 17:30
1086

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 12-ին մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, միջազգային փորձագետ, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոբի Մենդելը, այլք:

Սուրեն Քրմոյանը ողջունել է գործընկերներին և նշել, որ այս հանդիպումը լավ առիթ է տեղեկատվության ազատության ոլորտում անցած ժամանակաշրջանի ձեռքբերումները և խնդիրները վերլուծելու, բացերը մատնանշելու և նվաճումները արձանագրելու համար:  Ս. Քրմոյանի խոսքով՝ պատահական չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության  կարևոր ցուցիչ: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունը կարևորվում  և արժևորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, մասնակցում է հանրային կառավարմանը: 
«Տեղեկատվության ազատությունը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին աշխատում և բարիք է ստեղծում իր համար, ինչպես նաև այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պայքարել անարդարության, կոռուպցիայի, ինչպես նաև իրավահավասարության սկզբունքի խախտման դեմ: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- մանրամասնել  է փոխնախարար Քրմոյանը: Նույն համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալը ասել է, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, և, որ Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմինները ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:   

Նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու, տեղեկություններ ստանալու մարդու իրավունքների իրականացման համար  գործուն կառուցակարգեր ստեղծելու համար: Որպես օրինակ, Սուրեն    Քրմոյանը ներկայացրել է վերջերս գործարկված Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հարցում ուղարկել բոլոր պետական մարմիններին, այլ նաև նվազեցնել այս գործընթացում քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը, վերահսկել հարցումների պատասխանների ժամկետները,  հետադարձ կապի միջոցով ստանալ քաղաքացիների կարծիքները մատուցված ծառայությունների վերաբերյալ, վարել վիճակագրություն:  

Ավարտելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը նկատել է, որ պետության ջանքերը բավարար չեն լինի առանց քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվության: Ս.Քրմոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին և Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքի առաջամարտիկներից մեկը լինելու համար:

Աշխատաժողովին հաջորդել է քննարկում քաղհասարակության, տեղեկատվության ազատության ոլորտի պատասխանատուների, պետական մարմինների աշխատակիցների միջև:

armenpress.am

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08