Կառավարությունը ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների զարգացումը խթանող նախագիծ է ընդունել

12.09.2024 15:30
576

Կառավարությունը հաստատել է «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի 1355-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է, շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելով, ապահովել կարգավորման մեխանիզմներ, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար:  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախագիծը ներառված էր սեպտեմբերի 12-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 

«Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում է կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական  ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր է ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ իր հերթին ավելացնում է պետական պատվերների ձախողման հավանականությունը։ 

Շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը կխթանի կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24