Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15% մասնաբաժինը հանձնեց հավատարմագրային կառավարման

05.01.2022 12:17
2848

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց․ «Նախագծող նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ արդյունավետ ներկայացումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Տեղյակ եք, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունն ունի բաժենմաս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ընդ որում, մի շատ հետաքրքիր երևույթ կա, որ այս գործարքը շատերին կասկածելի է թվացել։ Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր, դա փաստորեն կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր և գործարքներ գտնել։ Ես ուզում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ կոռուպցիայի արդյունքում պետությունը կորցնում է։ Եվ դա մենք տեսել ենք երկար տարիներ, երբ 2000-ականներից իշխանությունը ներկայացնող անձանց հետ փոխկապակցված անձինք դարձել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։ Հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, և 15-ից մի փոքր ավելի բաժնետոմսերի սեփականատերը ՀՀ վարչապետի աշխատակազմն է։ Բայց այս փաստից բխում են որոշակի գործառույթներ, որոնք մենք կարծում ենք, որ վարչապետի աշխատակազմը չպետք է անի այդ գործառույթները։ Դրանք կառավարման հետ կապված ամենատարբեր գործառույթներ են, և այս բաժնեմասի կառավարումը մենք հանձնում ենք էլի մեր կողմից հիմնադրված Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամին»։

Փաշինյանն ասաց, որ բաժնեմասի չափով ՀՀ կառավարությունը ներկայացուցիչ կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդում։ Եվ նաև շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժին արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22