Կառավարությունը զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կհատկացնի

02.06.2022 14:42
2848

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է  ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատուց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Ըստ նախարարի՝ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության և նախարարության գործուղմամբ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական և որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ և որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի և ներկա դրությամբ դրանց արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ:

«Բացի այդ, եթե մինչև 2018 թվականը գործող նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված էր բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների համար ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովության իրավունք, գործող ՀՀ օրենքով այն փոխարինվեց արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում պետական ֆինանսավորումը սահմանափակվում է առավելագույն 28,5 մլն դրամի 10 տոկոսի չափով կանխավճարի և վարկի տոկոսագումարների առավելագույնը 3 տոկոսի չափով ամսական սուբսիդավորման հատկացմամբ»,-ասաց Պապիկյանը:

Ըստ նախարարության՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովությանը հարցը:

«Գործընթացի մտահղացումն այն է, որ յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ քանակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստի բնակարանների գնման միջոցով ձեռք են բերվելու 3 սենյականոց բնակարաններ և ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեն սպաներին: Միաժամանակ, մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտած  զինծառայողների մասով նախատեսվում է սահմանել ծրագրից օգտվելու առաջնահերթության իրավունք: Գործընթացն ամբողջական ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց, որ սպան բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանն օգտագործել ինչպես ուզենա:

«Կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում: Օրինակ՝ մարդուն բնակարան ենք տալիս Երևանում, ինքը ծառայություն է ստանում, ենթադրենք՝ Վանաձորում: Սպային ասում ենք՝ այս բնակարանը կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար և այդ տարբերությունով այլ սոցիալական կարիքներ հոգալ»,-ասաց վարչապետը: 

https://www.armtimes.com/

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23