Կարևոր և պահանջված քայլ է․ Դավիթ Բաբայանը՝ խաղաղապահ զորքն ավելացնելու մասին Պուտինին ուղղված իրենց դիմումի վերաբերյալ

26.03.2022 20:21
4299

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։ Գրությամբ Արցախի իշխանությունները Ռուսաստանի նախագահից խնդրել են ավելացնել խաղաղապահ զորակազմի քանակն ու զինտեխնիկան։ Factor.am-ը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից և Կրեմլից ունեցած սպասումներից զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, Արցախում իրավիճակը վերջին շրջանում լարված է։ Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան ավելացնելու համար։ Ինչո՞ւ եք նման քայլի դիմել։

-Կարծում եմ, որ դա կարևոր և պահանջված քայլ է, որը բխում է իրավիճակի ճիշտ պատկերացումից։ Նման զարգացումները միմիայն կամրապնդեն անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։

-Կարծում եք՝ Ռուսաստանից արձագանքը դրակա՞ն կլինի։

-Ժամանակը ցույց կտա։ Սա իրավիճակի մասին մեր պատկերացումն է, որը մաքսիմալ մոտ է իրականությանը։ Դրա համար մենք նաև այդպիսի քայլ ենք կատարել։

-Պարո՛ն Բաբայան, երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախում ստեղծված իրավիճակի և ադրբեջանական սադրանքների մասին։ Ադրբեջանական զորքերն Արցախում առաջխաղացում են ունեցել ռուս խաղաղապահ ուժերի պատասանատվության ներքո գտնվող տարածքներում։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը հարցադրում է արել ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ Դուք ի՞նչ եք կարծում՝ կա՞ անհրաժեշտություն հետաքննության։

-Ընդհանրապես պետք է մեխանիզմներն ավելի ճիշտ աշխատեն և ավելի արդյունավետ լինեն։ Դա էլ է խաղաղության պահպանման կարևոր գրավականը։

-Կարելի՞ է կասկածել, որ Ռուսաստանի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներ ադրբեջանական զորքերի ներխուժումը նաև խաղաղապահների թերացման արդյունքում է։

-Ո՛չ, նման բան չկա։ Մենք տեսնում ենք, որ հիմա հակառուսական մի ալիք է բարձրացել, որը շատ վատ է։ Այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է։

-Ակնկալվում է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Արցախում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշվել ելման դիրքեր։ Սա որքանո՞վ է օգնում իրավիճակի հանդարտեցմանը։

-Շուտով Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի։ Կարևորում և գնահատում ենք, որ Ադրբեջանի պահվածքը ստանա միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատական։ Մեր վերջին հայտարարությունում նշված է, որ անտարբերությունը և պասիվությունը շատ վտանգավոր կարող են լինել։

-Պարո՛ն Բաբայան, կանխատեսվում էր, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից և սադրանքների կդիմի։ Որքա՞ն հեռու կարող է Ադրբեջանը ստեղծված իրավիճակում գնալ։

-Մենք՝ բոլորս գիտենք, թե Ադրբեջանի նպատակն ինչ է։ Մենք պետք է ուժեղ լինենք և հաստատկամ ենք և կանգնելու ենք մեր տեղը։ Դա է և, իհարկե, ռուս խաղաղապահ ուժերի առաքելությունն է մեր հիմնական պատնեշը Ադրբեջանի ճանապարհին։

-Ինչպե՞ս է արցախցին հիմա իրեն զգում այս լարված իրավիճակում։

-Հաստատակամ։

-Լարվածություն և վախ չկա՞, որ նոր պատերազմ կսկսվի։

-Արցախցին բարդ իրավիճակում է, եթե հաշվի ենք առնում նաև պայմանները։ Բայց հաստատակամ ենք և անկոտրում։

-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Ովքե՞ր և ի՞նչը մասնաբաժին ունեն այդ գործընթացում։

– Իրավիճակի հանգուցալուծումը կախված է մեր ամրությունից, ճիշտ աշխարհաքաղաքականությունից։ Ռուսաստանի Դաշնությունն էլ հանդիսանում է կայունության և խաղաղության պահպանման հիմնական գրավականներից մեկը։ Եվ, իհարկե, նաև միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերին; Կրկնում եմ՝ անտարբերությունն ու անգործությունն ավելի մեծ վտանգներ են առաջացնում հենց նույն քաղաքակիրթ աշխարհի համար։

-Իսկ Հայաստանի ներգրավվածությունը որքանո՞վ պետք է լինի այս հարցում։

-Մենք տեսնում ենք, որ ակտիվ դիվանագիտական խողովակներով քաղաքական տարբեր հարցեր են քննարկվում։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։

Հռիփսիմե Հովհաննիսյան

 

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08