Կարմիր խաչը Արցախի նախկին ղեկավարներին է փոխանցել հարազատների ուղարկած ծանրոցները. ԶԼՄ

26.12.2023 10:22
863

Արցախի նախկին ղեկավարները շուրջ 3 ամիս է` ադրբեջանական գերության մեջ են։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Արցախի նախկին ղեկավարներին են փոխանցել Հայաստանից հարազատների ուղարկած ծանրոցները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի տեղակալ Էլչին Շիրինովին։

Նա այդ կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելել է պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին:

Իրավապաշտպանն ասել է, որ այցի նպատակը եղել է կալանավորների պահման պայմանները, նրանց հետ վարվելու կանոնները ստուգելը:

Շիրինովը վստահեցրել է, որ Արցախի նախկին ղեկավարների համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, նրանք ամեն շաբաթ հեռախոսով զրուցում են ընտանիքի անդամների հետ, ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, կարող են օգտվել նաև մարզասրահից:

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40