Կառուցման դեպքում Ուկրաինայի «Բայրաքթարների» գործարանը կդառնա թիրախ. Պեսկով

09.08.2022 22:03
984

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վիեննայում երկուշաբթի ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունները՝ հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը:
Համաձայնության տեքստը պատրաստ է, այժմ բանակցությունների կողմերը պետք է իրենք մոտեցումը հայտնեն դրա վերաբերյալ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ:
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի պատվիրակությունը կառուցողական առաջարկներ է ներկայացրել, նաև պատասխանել է Էնրիկե Մորայի առաջարկներին: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջնական համաձայնությունը պետք է երաշխավորի Իրանի ժողովրդի իրավունքներն ու պատժամիջոցների կայուն վերացումը:
Բորելն իր հերթին դրական է գնահատել բանակցությունները:

ԵԹԵ ԿԻԵՎՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԻ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ԳՈՐԾԱՐԱՆ, ԿԴԱՌՆԱ ԹԻՐԱԽ

Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակերից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայիում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:

ԵՄ-ՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՎԻԶԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրել՝ Եվրամիության երկրներ այցելելու համար: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպա այցելելն «արտոնություն է»:

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Հելսինկին կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ռուսաստանցիները զանգվածաբար այցելեն երկիր Շենգենյան վիզաներով: Վարչապետ Սաննա Մարինը ևս պաշտպանել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանափակումները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել սահմանափակել ռուսաստանցիների տեղաշարժը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Կայա Կալասի հայտարարությունը «նացիստական» է անվանել, իսկ Զելենսկու խոսքերը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գաղափարների հետ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը նշել է, որ ԵՄ վիզային օրենսգիրքը չի պարունակում կարճաժամկետ վիզաների տրամադրման դադարեցման հնարավորություն, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն Միության յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ կայացնել առանձին դեպքերի վերաբերյալ:

ԱՄՆ-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎՍ 1 ՄԼՐԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք: Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար:

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34