Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը․ Լևոն Տեր-Պետրոսյան

19.08.2025 16:23
545

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։

Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը։ Ի դեպ, 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։

Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը եւ արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։ Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու եւ թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը։

Արժե հիշեցնել, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նման մի աններելի եւ վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել Եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։

Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը եւս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է։

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը»։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08