Կայացավ Կապան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը

30.11.2021 21:05
3692

Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապան համայնքի համամասնական ընտրակարգով 2021 թվականի նոյեմբերի 14-ին ընտրված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որին ներկա էր ավագանու 27 անդամներից 26-ը։

Նիստը վարեց համայնքի ավագանու տարիքով ավագ անդամ՝ Սպարտակ Զաքարյանը, ով ներկայացնում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։

Հրապարակելով կուսակցությունների անդամների ցանկը` Սպարտակ Զաքարյանը, հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ղեկավարումը փոխանցեց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդ Գևորգ Փարսյանին։

Իր ելույթում համայնքի ղեկավարը շնորհավորեց բոլոր ավագանիներին՝ մանդատ ստանալու կապակցությամբ և հաշվի առնելով համայնքի առջև ծառացած լուրջ մարտահրավերները՝ առողջ մտածելակերպ ունեցող բոլոր անձանց և կարող ուժերին, ովքեր պատրաստ են գործելու պետության և ազգային շահերից, տեղական մակարդակում՝ Կապանի շահերից, հրավիրեց գործնական համագործակցության։

«Կարծում եմ, որ Սյունիքի մարզի, Կապան համայնքի շուրջ ստեղծված մարտահրավերները կարող ենք լուծել կամ գոնե մեղմացնել միասնության և համախմբվածության սկզբունքով»,– նշեց համայնքի ղեկավարը։

Ավագանու անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց, որոնցից մեկով ավագանու անդամները միաձայն որոշեցին հաջորդ նիստի ժամանակ` դեկտեմբերի 3–ին անցկացնել Կապան համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։

Նիստի առցանց հեռարձակումը դիտելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝

https://www.youtube.com/watch?v=eudb2s3DC44&t=532s

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02