Կայացավ «Կապանյան ձմեռ 2026» միջոցառումը

27.01.2026 14:19
521

Վեց տարվա ընդմիջումից հետո Կապանում կայացավ երկար սպասված «Կապանյան ձմեռ 2026» միջոցառումը՝ վերականգնելով համայնքում ձևավորված լավագույն ձմեռային ավանդույթները։

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումն այս անգամ անցկացվել է Վահանավանք վանական համալիրի հարակից տարածքում, որտեղ բոլոր մասնակիցները ուրախ ժամանց և հաճելի օր են ունեցել՝ ներգրավվելով մարզական խաղերին ու մրցույթներին։

Դրոշի գրավում, պարանի ձգում, ձնագնդիկների նետում ցանցի մեջ խաղերը ընթացել են համառ պայքարի մթնոլորտում, ուղեկցվել երիտասարդների երաժշտական կատարումներով, հյուրասիրությամբ, իսկ մրցումների հաղթողները պարգևատրվել են խրախուսական նվերներով։

Միջոցառումն իրականացվել է Կապանի համայնքապետարանի և Կապանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55