ԿԱՅԱՑԱՎ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

06.05.2025 17:01
649

Այսօր՝ մայիսի 6-ին, «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում կայացավ աշխատանքային հանդիպում։ Ծրագրի նպատակն է կանխավ գնահատել կլիմայական ռիսկերը՝ թույլ տալով տեղական իշխանություններին ժամանակին վեր հանել ռիսկային գործոնները, սահմանել առաջնահերթությունները և նախապատրաստվել կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքներին։

Հանդիպմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Խաչատոր Անդրեասյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, ծրագրի համակարգող Աշոտ Սարգսյանը և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) ղեկավար Արա Բարսեղյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարմարվողականության և կլիմայական ազդեցությունների մեղմմանն ուղղված գործնական առաջարկություններ՝ համայնքի զարգացման ծրագրերում կիրառելու նպատակով։

Մեղրիի համայնքապետարանը և ԱՌՆԱՊ հիմնադրամը ձեռք բերեցին փոխհամագործակցության պայմանավորվածություն՝ ուղղված նոր դոնորների ներգրավմանը և կլիմայական ծրագրերի համատեղ իրագործմանը։

Ծրագիրն իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ՝ Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսական աջակցությամբ։ Այն նախատեսված է կլիմայի նկատմամբ զգայուն համայնքներում ռիսկերի նախնական գնահատման, կառավարման մեթոդների ներդրման և հարմարվողականության մեխանիզմների մշակման համար։

Մեղրին ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ութ խոշորացված համայնքների թվում, որտեղ ծրագիրը կյանքի է կոչվում։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը՝ Մեղրին դարձնելու կլիմայի փոփոխությանն ավելի դիմակայուն համայնք։

 

Մեղրիի համայնքապետարան 

 

 

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34