«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

04.04.2026 13:09
379

«Կայունություն» կուսակցության վարչությունը, ելնելով գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։

Այս մասին հայտնել է կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել  երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն  ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, <<ներկուսակցական>>  ու <<աշխատանքային>> հանդիպումներ/, առաջնորդվելով  խմբակային շահերով, մոլորեցնում  են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա  չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը  հանրահռչակվել են որպես օրվա իշխանության    <<բացառիկ>> ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ <<նոր>>  երևույթ էր, որն իրենց շնորհիվ  << սկսեց ծագել Արևելքից>>:
Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը:Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից:Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել:Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:
Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:
Օրվա իշխանությունները դա անել չեն կարող:Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ  սխալներից ու գայթակղություններից:
Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում   <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ:Ուստի <<Կայունություն>>-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,  հայտնում է իր աջակցությունը և սատարում է <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությանը իրընտրապայքարում:

Հորդորում ենք <<Կայունություն>> կուսակցության անդամներին ու համակիրներին՝    կատարելով  քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և  քվեարկել     <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության ընտրացուցակի օգտին»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22