ԿԲ-ն որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

25.09.2018 17:03
1216

2018 թ. սեպտեմբերի 25-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, և գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Համաշխարհային տնտեսության աճի միտումներն ընթացել են սպասվածին համահունչ, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել է ավելի թույլ գնաճ: Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, չնայած կապիտալի միջազգային շուկաներում ֆինանսավորման պայմանների աստիճանական խստացմանը, դրա ազդեցությունը զարգացող երկրների ֆինանսական շուկաների տատանողականության վրա որոշակիորեն թուլացել է:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է սպասվածից բարձր տնտեսական աճ՝ 8.3%, իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ մեծամասամբ պայմանավորված ծառայությունների ոլորտի բարձր աճով: Միևնույն ժամանակ, գնահատվում է, որ երրորդ եռամսյակում շարունակվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ փոխհատուցվում է պահպանվող մասնավոր ներդրումային ակտիվությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը՝ հետագայում դրա աստիճանական չեզոքացման պայմանով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. հոկտեմբերի 9-ը հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

1in.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08