ԿԲ-ն ու «Ամերիաբանկը» շրջանցում են հարցը՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը համաձայնե՞լ է բանկը վաճառել

21.02.2024 12:50
884

Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկ»-ի (Ameriabank CJSC) բաժնետոմսերի 90%-ը։

Երկու բանկերն էլ տարբեր հայտարարություններով ու հաղորդագրություններով հաստատել են, որ գործարքը դեռևս պետք է հավանության արժանանա կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

«Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանցից է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։

Հաշվի առնելով այն, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում, անհասականալի է՝ արդյոք նա համաձայնություն տվե՞լ է «Ամերիաբանկ»-ում իր բաժնեմասը վաճառելու գործարքին։

«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Ամերիաբանկ»-ից տեղեկացնում են, որ Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկ»-ի բաժնետեր։

«Ամերիաբանկ»-ի 48.82% բաժնետեր է «Իմաստ Գրուպ» ընկերությունը (IMAST GROUP (CY) LIMITED), որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:

«Բոլոր բաժնետերերը, ներառյալ Իմաստ Գրուպը, ներգրավված են եղել այս նախաձեռնության մեջ և տվել են իրենց դրական դիրքորոշումը»,- նշում են «Ամերիաբանկ»-ից։

Բանկից նաև հավաստիացնում են, որ բաժնետիրական կազմի փոփոխության հետ կապված գործընթացը սկսվել է դեռ երկու տարի առաջ։

Այս գործարքը ավարտված կհամարվի, երբ «Ամերիաբանկ»-ի և BOGG PLC-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների և ԿԲ-ի կողմից այն հաստատվի։

Գործընթացի ավարտի մասին հստակ ժամկետներ չկան, թեև «Ամերիաբանկ»-ից ակնկալում են, որ գործընթացը կարող է ամփոփվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Հայաստանի կենտրոնական բանկն արդեն ստացել է միջնորդություն «Ամերիաբանկ»-ում մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ին հայտնել են ԿԲ-ից։

ԿԲ-ին ուղղված նամակում հարցրել ենք՝ արդյոք Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու փաստը ԿԲ-ն որևէ կերպ հաշվի առնելու՞ է այս գործարքը հավանության արժանացնելու կամ մերժելու հարցում և հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է «Ամերիաբանկ»-ի նշանակալից մասնակից՝ արդյոք նրա համաձայնությունը պարտադիր չէ՞ բանկի բաժնետոմսերի վաճառքը կազմակերպելու համար։

Նշված երկու հարցերին ԿԲ-ն շրջանցող պատասխաններ է տվել։

Ըստ գլխավոր դրամատան՝ որպես կանոն, նմանատիպ գործարքներն ունենում են մի քանի փուլեր։ Նախևառաջ վաճառողի և գնորդի միջև նախնական մտադրության գրավոր ամրագրում է տեղի ունենում, կարգավորող և վերահսկող մարմինների կողմից նախնական համաձայնություններ են տրվում, դրան հաջորդում է գործարքի վերջնական կնքումն ու գրանցում կարգավորող և վերահսկող մարմինների կողմից։

Եվ քանի դեռ «Ամերիաբանկ»-ի վաճառքի գործընթացն այս բոլոր փուլերը չի անցել, ԿԲ-ն հրաժարվում է գործարքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

«Ընթացիկ փուլերում Կենտրոնական բանկին հայտնի դարձած տեղեկությունները կարող են պարունակել առևտրային ու ծառայողական գաղտնիք, և մեկնաբանությունների և տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գործարքի կողմերի նկատմամբ անաչառության սկզբունքի խաթարմանը»,- նշում են ԿԲ-ից։

Այդպիսով, ո՛չ «Ամերիաբանկ»-ը, ո՛չ էլ Կենտրոնական բանկը չեն հստակեցնում՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ հաստատե՞լ է իր համաձայնությունը «Ամերիաբանկ»-ը վաճառելու հարցում։

Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնեցին, որ «Ամերիաբանկ»-ի գործարքի հետ կապված բոլոր մանրամասները իրավասու է մեկնաբանել «Ամերիաբանկ»-ը: Ընտանիքի անդամների հետ կապվել չհաջողվեց:

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56