Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը. Փաշինյան

29.04.2021 10:46
1069

Մարզում 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարվա ընթացքում 4 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է ստանում։

Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը։ Այս մասին այսօր Կոտայքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով բնակապահովման պետական ծրագրերի մասին։

«Մարզում 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը  առաջնային շուկայից բնակարան ձեռ բերելու դեպքում, ենթադրենք` 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, 20 տարվա ընթացքում 4 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է ստանում։ Այսինքն` մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին, որովհետև այսօր մարզերում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև կառավարության բնակապահովման աջակցության ծրագրերի մասին բնակչության իրազեկումը` նշելով, որ մեկ–երկու անգամ լրատվություն տալով խնդիրը չի լուծվի։ Մարդկանց հետ մարզպետարանները պետք է անմիջականորեն աշխատեն` գտնեն պոտենցիալ շահառուներին, հրավիրեն ու տեղեկացնեն, թե ինչ հնարավորություն նրանք ունեն։

Սոցիալական ծրագրերից օգտվելու համար Փաշինյանը կարևորեց նաև աշխատավարձի ամբողջ չափը գրանցելն ու այն չթաքցնելը։

«Որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են, մանավանդ, որ մենք որդեգրել ենք նաև եկամտահարկի նվազեցնելու քաղաքականություն, այսօր արդն մեր եկամտահարկը 22 տոկոս է։ Մեր ընդունած օրենքի համաձայն` առաջիկա տարիներին կդառնա 20 տոկոս»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիփոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, կան շատ ավելի այլ առաջնահերթություններ:

Ֆինանսների փոխնախարարը հայտնել էր, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիպոթեկային պայմանագրերի ավարտը։



armeniasputnik.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08