ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2017 11:04
1982

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման  հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից եւ ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն:

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության եւ գիտելիքի վերաարժեւորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք  դպրոց մտնեն  խանդավառությամբ եւ այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում:

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ցանկանում, որ  ուսումնական տարին նրանք սկսեն  աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից  զարգացած երկրների շարքում:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա  կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ եւ նվաճումներ:

Լավագույն ցանկութուններով` ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

2017-08-31
edu.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40